Հայերեն


Արաիկ Հովհաննիսյանի վարկանիշը բավական բարձր է Շենգավիթ համայնքում

Քաղաքականություն

Շենգավիթ համայնքում մեծ իրարանցում էր․ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, նույն կուսակցության վարկանիշային թեկնածու Արաիկ Հովհաննիսյանի հետ հանդիպման էին եկել տեղի բնակիչները: Նկատենք, որ պատգամավոր-բնակիչ կապը տվյալ համայնքում երբեք էլ խզված չի եղել, այս անգամ մարդիկ հավաքվել էին շնորհակալական խոսք ասելու, ինչպես նաև իրենց հուզող հարցերի շուրջ պատասխաններ ստանալու համար:
Բակային հանդիպման ժամանակ պատգամավորի թեկնածուին ուղեկցում էր համայնքի նախկին թաղապետ Մարտին Սարգսյանը, ով բնութագրելով Ա. Հովհաննիսյանին՝ նշեց. «Ով ճանաչում է Արաիկ Հովհաննիսյանին, գիտի, թե մարդկային ինչ որակներով է նա օժտված: Մինչ օրս Արաիկն ապրում է ձեզ հետ, ձեր կողքին: Մեր Արաիկը, ինչպես շատերն են նրան այստեղ ճանաչում, կրթված ու բանիմաց անձնավորություն է: Նա, սրտացավ լինելով, մշտապես հոգացել ու հնարավորության սահմաններում լուծել է ծառացած խնդիրները: Վստահ եմ, որ նա հենց այն անձնավորությունն է, ով պետք է ներկայացված լինի Ազգային ժողովում՝ տեղի բնակիչների խոսքը օրենսդիր մարմնում բարձրաձայնելու համար»:
Մարտին Սարգսյանի խոսքից հետո ելույթ ունեցավ Արաիկ Հովհաննիսյանը, ով ողջունելով հավաքվածներին, շնորհակալություն հայտնեց բակային հանդիպմանը ներկա գտնվելու համար. «Ես իմ համայնքից միշտ եմ շնորհակալ, դեռ 1996 թվականին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրության ժամանակ ձեր աջակցությամբ առաջին անգամ ընտրվեցի Շենգավիթ համայնքի ավագանու անդամ: Այնուհետև չորս անգամ անընդմեջ արժանացա ձեր վստահության քվեին ու կրկին ընտրվեցի՝ որպես ավագանի: Դրանից հետո նորից ձեր աջակցությամբ համամասնական ընտրակարգով դարձա ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր: Ես խորին շնորհակալություն եմ հայտնում՝ համատեղ աշխատանքի ու վստահության համար»:
Պատգամավորի թեկնածուն իր խոսքում նշեց, որ տեղյակ է բնակիչներին հուզող հարցերին, որոնցից ամենակարևորը աշխատատեղերի ստեղծման խնդիրն է: «Մենք այս տարիների ընթացքում մեկս մյուսի դարդն ու ցավը շատ լավ ենք իմացել, որովհետև մենք բոլորս մեկ ընտանիք ենք: Եթե այլ հանդիպումների ժամանակ փորձում եմ ներկայացնել իմ կենսագրականն ու կատարած աշխատանքը, ապա այստեղ ամեն ինչ և՛ շատ հեշտ է, և՛ շատ դժվար, որովհետև սա մի տեղ է, որտեղ ես բնակվում եմ, որտեղ ունեմ ամենօրյա շփում բնակիչների հետ: Ես տեղյակ եմ ձեր խնդիրներից, դուք էլ տեղյակ եք իմ ծրագրերից։ Կարող եմ մեկ բան ասել․ ընտրվելու դեպքում ձեզ հուզող հարցերը կբարձրաձայնեմ Ազգային ժողովում, ինչպես մինչ օրս եմ արել: Ժամանակի ընթացքում կփորձեմ լուծել ձեզ հուզող խնդիրները»,- ասաց նա:
Հանդիպման ընթացքում տեղի բնակիչներից մի քանիսը իրենց գոհունակությունն ու շնորհակալությունը հայտնեցին Ա. Հովհաննիսյանին՝ մինչ օրս կատարված աշխատանքների համար, իսկ ոմանք էլ հարցեր ուղղեցին պատգամավորին՝ ստանալով հստակ ու հուսադրող պատասխաններ:

Կոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnրՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄխիթարյանը գոլ խփեց, «Ինտերը» հաղթեցԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում«Զոնտիկների» խաչմերուկում բախվել են «Hyundai Elantra»-ն և «ԶԻԼ»-ը․ վերջինը կողաշրջվել է․ կա վիրավորՉեխիան կոչ է արել Եվրոպային գումարն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը, այլ ոչ թե պատերազմինԿիսապաշտպան Բանդիկյանը բուժզննության է ենթարկվելԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունըՄոսկվան կրկին զգուշացրել է օտարերկրացիներին՝ չայցելել ՈւկրաինաԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներումՀերթական ավտովթարը Վերին անտառային փողոց վթարներով հայտնի շրջադարձինՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՀյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբՄայրաքաղաքի տոնին կանցկացվի գարեջրի փառատոն ու ռոք համերգՇուտով հանդես կգանք շատ հետաքրքիր լուծումով, որով Հայաստանի ամեն քաղաքացի տարեկան հարյուր հազարավոր դրամներ կխնայի. Ն. ԿարապետյանԲեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրաՎարդգես Սուրենյանցի գլուխգործոցը՝ 130 տարի անց առաջին անգամ ՀայաստանումՌոնալդուն հավանել է Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստներին քննադատող տեսանյութըԱվտովթար՝ Երևանում․ «Վերնիսաժ»-ի մոտ բախվել են «Kia Forte»-ն և «BMW X5»-ըՖրանսիան և Թուրքիան արգելափակում են ՆԱՏՕ-ի՝ Կովկասյան երկրների հետ կապերն ամրապնդելու ջանքերը. PoliticoԹույլ չենք տալու Ալիեւին եւ Փաշինյանին փոխել մեր սահմանադրությունը. տեսանյութՌԴ ԱԳՆ-ն նախազգուշացրել է օտարերկրյա քաղաքացիներին Ուկրաինայում գտնվելուց և նրա տարածք այցելություններից Իշխանությունը կազմակերպում է միջոցառումներ մարդկանց հիշողությունից պարտությունը ջնջելու համար. Ավետիք ՉալաբյանՀայաստանում գնաճը անընդհատ շարունակվում է. ապրուստը այստեղ շատ թանկ է. Հրայր ԿամենդատյանԿարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար. Նարեկ Կարապետյան Եկեղեցի, բանակ, սահմաններ․ ինչու՞ են Հայաստանի հիմնական ինստիտուտները թուլանումՇուրջ 20.000 երեխա դպրոց չի հաճախում, և այս խնդիրը դեռ օդում կախված է. Ատոմ ՄխիթարյանՕգնել համայնքին և միշտ լինել քաղաքացիների կողքին. նոր մեկնարկ Գավառում. «Հայկական քվե»Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդովՏավուշի մարզում մաթեմատիկայի ուսուցիչը տետրով հարվածել է 13-ամյա աշակերտին, ապտակել ու հրել. ահազանգ ծնողից Կարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար Նոր մեկնարկ և նոր շունչ Գավառում. ընտրի´ր «Հայկական քվեին»ՊԵԿ-ը պարզաբանում է․ ՀՀ քաղաքացին դեղորայքը փորձել է ապօրինի տեղափոխել Վրաստանից Հայաստան Արձանագրենք, որ ՀՀ քաղաքացիները սեփական ուժերով են ապահովում անձնական և իրենց ընտանիքի անվտանգությունը. Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ինչ ցնորամիտ երազներ կարող են ունենալ ՔՊ որոշ կարկառուններ. Ավետիք ՉալաբյանՄենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. մենք կվարենք հավասարակշռված արտաքին քաղաքականություն. Սամվել ԿարապետյանԻշխանություններն անցել են իրենց հին գործին. ժողովրդին ծաղրելու «նուրբ արվեստը». «Փաստ» Երբ մի խայտառակ դիպվածը վեր հանեց համակարգային լրջագույն խնդիրներ. «Փաստ» «Հայաստանի ղեկավարությանը ներկայում վերապահված է սևագործ աշխատանքը՝ ապամոնտաժել գոյություն ունեցող ճարտարապետությունը». «Փաստ» Ի՞նչ տվեց Հայաստանի՝ ՄՔԴ-ին միանալը. «Փաստ» «Բոլշևիկյան» մեթոդներ, «Էրդողանի ցուցում» և դիվանագիտական ձախողումներ. ի՞նչ է կատարվում Հայաստանում. «Փաստ» Դեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելի. «Փաստ» Կապիտալի շուկայի «բումը». ինչպես է տեղական բիզնեսը միջազգային հարթակներում երկարաժամկետ ֆինանսավորում ներգրավում. «Փաստ» Նիկոլի հորինած խաղաղությունը հայերիս համար ինքնախաբեության փուչիկ է. Արտակ Զաքարյան Գագիկ Ղազինյանից «ազատվելուց» հետո լուծարվում է նաև նրա ղեկավարած մասնագիտական խորհուրդը. քաղաքական հետապնդումը շարունակվո՞ւմ է. «Փաստ» Արցախի ժողովուրդը անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր հողը, իսկ ՀՀ իշխանությունն անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր աթոռը. Սամվել Կարապետյան
Ամենադիտված