ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կադիրովն ու Գալուստյանը՝ Պուտինի կաբինետում
ԱշխարհՉեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը, շոումեն և կոմիկ Միխայիլ Գալուստյանն ու Comedy Club-ի անդամ Դմիտրի Գրաչևովը, ով հայտնի է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ արտաքին նմանությամբ, հումորային տեսահոլովակ են նկարահանել, որում «սպառնում են» ՆԱՏՕ-ին: ՏԵսագրությունը ինստագրամի իր էջում տեղադրել է Կադիրովը: Տեսահոլովակում Գալուստյանը նմանակում է Չեչնիայի ղեկավարին: Նա «սադրանք» է անվանում ՆԱՏՕ-ի Stratcom ռազմավարական հաղորդակցությունների կենտրոնի տվյալները «КВН»-ի մասին և խոստանում «մինչև վերջ գնալ»: Նրան միանում է Գրաչովը, ով պատկերում է Պուտինին, ասում է, որ ինքը մինչև վերջ կգնա: Իսկ Կադիրովը, մոտենալով նրանց, կոչ է անում հանգստանալ, քանի որ հենց ինքը Չեչնիայում կհասնի գլխավորին: