Հայերեն


«Ես մտածում եմ մեր խեղճ նախագահի մասին»

Հասարակություն

Երբ ես մտա նրա տուն, Սաքոն փորձում էր հեռախոսով կարգավորել ինքնաթիռի տոմսի հետ կապված հարցերը: Մինչ ես սպասում էի նրա հյուրասենյակում, նա ավելի քան 1 ժամ անցկացրեց խոսելով, մեկ MEA ավիաընկերության, մեկ Պետոյի, եւ մեկ էլ տարբեր տուրիստական գործակալների հետ:

Սաքոն եւ իր կինը այն 5 զույգերի թվում էին, որ շաբաթվա վերջին պետք է մեկնեին Երեւան, քանի որ հրավիրված էին բարեկամներից մեկի ծննդյան 60-րդ տարեդարձին:

Խնդիրն այն էր, որ Պետոն, օգտագործելով իր մղոնները, պատվիրել էր էկոնոմ դասի տոմսեր, քանի որ կուտակածդ մղոններով չես կարող պատվիրել բիզնես դասի տոմս: Սաքոն ցանկանում էր, որ Պետոն եւ իր կինը բիզնես դասով մեկնեին մյուսների հետ: Ի վերջո, հարցը լուծվեց:

Այդ օրը ավելի ուշ Սաքոն եւ ես այցելեցինք Պետոյին, եւ քանի որ ես հրավիրվածների մեջ էի, երկուսով պնդեցին, որ միանամ իրենց:

Նրանք ասացին, որ ես պատվավոր հյուր եմ, եւ ճանապարհորդության ու հյուրանոցի ծախսերը իրենք կհոգան: Ես բացատրեցի, որ չեմ կարող, գործեր ունեմ եւ հետո ունեմ նաեւ կոշիկի խնդիր: Այդպիսի խնջույքների մասնակիցների կոշիկները 1000$ եւ ավելի արժեն: Ես երբեք 100 եվրոյից թանկ կոշիկ չեմ գնել: Ինչպե՞ս կարող էի նստել նման մարդկանց հետ:

* * *

2013 թվականին ես ներկա էի Մոսկվայի Սուրբ Պայծառակերպություն հայկական տաճարի օծմանը: Այդտեղ՝ տաճարի բակում, շրջապատված էի 3 մոսկվայաբնակ բարձրաշխարհիկ հայ գործարարներով, որոնք գլխավորում էին Ֆորբսի ցուցակները: Նրանք ողջագուրվեցին, ապա առաջինը զննեցին միմյանց կոշիկները…

Երբ ես եմ հանդիպում մարդկանց, նայում եմ նրանց դեմքին: Իսկ նրանք... նրանք առաջինը նայեցին միմյանց կոշիկներին, հետո բարձրացրին հայացքները: Ես տպավորված էի. նրանցից մեկի հագին Լուիզիանա կոկորդիլոսի մեջքի կաշվից մի զույգ մեղրագույն սիրուն կոշիկներ էին:

Գիտե՞ք, եթե նույնիսկ ես համապատասխան կոշիկ ունենայի, ես ցանկություն չէի ունենա գնալու: Այդպիսի խնջույքին ստիպված ես ժամերով բաժակաճառեր լսել, չափից շատ ուտել, խմել եւ հետո քունդ կորցնել: Ինչպիսի՜ տանջանք...

* * *

Մի քանի տարի առաջ մենք ընտանիքով ճանապարհորդեցինք Հայաստանով եւ Արցախով:

Ինչ-որ տեղ, Ալավերդի քաղաքի մոտ, մենք հանդիպեցինք մի ծեր կնոջ, որը ճանապարհի եզրին կանգնած սպասում էր: Ես վարորդին խնդրեցի կանգնեցնել մեքենան, ինչը նրա սրտով չէր: Ես բարեհամբույր կերպով պնդեցի: Մենք կանգ առանք եւ նրան վերցրինք: Նրա 50 կիլոգրամանոց ալյուրի պարկը որդուս հետ դրեցինք բեռնախցիկում, ապա այն նույն կերպ իջեցրինք իր տուն:

Գյուղի տանը, որտեղ նա ապրում էր քրոջ ու մոր հետ, ես հասկացա՝ կինը, որին «մայրիկ»-ով էի դիմում, հնարավոր է ինձանից երիտասարդ լիներ:

Իրականում նրա մայրը իմ մոր տարիքին կլիներ: Դաժան կյանքը հալումաշ էր արել նրան:

Այդ երեք կանայք իրենք էին իրենց գլխի տերը: Երկու քույրերը կորցրել էին իրենց ամուսիններին տարբեր իրավիճակներում. մեկը` Ղարաբաղում, իսկ մյուսը՝ Մոսկվայում: Մեկը` հանուն հայրենիքի, մյուսը՝ հանուն կրքի:

Նրանք երեքով ապրում էին իրենց երկու հավերի հավկիթներով, իրենց այգու բանջարեղենով եւ ալյուրով, որը, ինչպես նրանք բացատրեցին, միակ բանն էր, որ «իրենց տուն մտնում էր դրսից»:

* * *

Սաքոն եւ Պետոն իմ լավագույն ընկերներն են: Երկուսն էլ մեծ սիրտ ունեն եւ ձեռնբաց են:

Այնուհանդերձ, ես չէի կարող նրանց հետ միանալ այդ խնջույքին: Գումարը, որ ծախսվելու էր այդ երեկո, միանշանակ ավելին էր, քան այդ երեք կանայք պիտի ծախսեին իրենց ողջ կյանքի ընթացքում:

Հետաքրքիր է. հոբելյարը, որն Ազգային ժողովի պատգամավոր է, երբեւէ գնացե՞լ է Ալավերդի, կամ եղե՞լ է այդպիսի մի տանը:

Այժմ ես նայում եմ ծննդյան խնջույքի նկարները եւ մտածում բոլոր այն խեղճ մարդկանց մասին, ովքեր մասնակցում էին այդ խնջույքին: Ես մտածում եմ խեղճ հոբելյարի մասին: Երկու շաբաթ առաջ նա տոնել էր իր մայրիկի 80-ամյակը հենց նույն մարդկանց հետ: Ես մտածում եմ մեր խեղճ նախագահի մասին: Բացի իր պարտավորություններից որպես նախագահ՝ ելույթներ գրել, որոշումներ կայացնել, որոշել քաղաքական «շախմատի դաշտի» անցուդարձը, որ խաղաքարը առաջ մղել, որոնք զոհաբերել… թվում է, թե նա ամենուր ներկա է Երեւանում կայացող ամեն մի ծննդյան, հարսանյաց, նշանադրության խնջույքներին: Ի՜նչ լավ նախագահ է նա իր ժողովրդի համար: Նա երբեք ոչ ոքի չի մերժում:

Այսպիսի շքեղ երեկոների, ճոխ խնջույքների ու կերուխումի պատճառած տանջանքից հետո նա ստիպված է գնալ տուն եւ մտածել հեռվում՝ տարբեր աշխարհներում ապրող մարդկանց մասին … այնպիսի մարդկանց, ինչպիսիք են Ալավերդի քաղաքի տիկնայք:

Դանո
Բեյրութ, մայիս 17

Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The SunՀունգարիան հանել է Եվրամիությանը Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության վերաբերյալ բանակցություններ սկսելու արգելքը․ լրատվամիջոցՌոնալդուն դիմել է Մեսսիին՝ ազգային հավաքականում անցկացրած վերջին խաղից հետոԵրեխային կարող են շանտաժի ենթարկել անգամ այն դեպքում, երբ նա մերկ լուսանկար չի ուղարկել․ ՆԳՆԲելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողիԱնազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄԱլիևը դրսից է քայքայում մեր պետությունը և թուլացնում, դուք զուգահեռաբար՝ ներսից․ Հարություն ՀարությունյանՍաուդյան Արաբիայում երկու օդանավակայանների վրա հարձակումների հետևանքով երեք մարդ է զոհվելԻնքնաթիռի ուղևորը ստիպել է ուղեկցորդուհուն ծնկի իջած ներողություն խնդրել իրենիցՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՓաշինյանը ծափահարում է ընդդիմությանը, ընդդիմությունը՝ Շաքիում դանակահարած կնոջըԻնչու՞ է նախաքննության փուլում Փաշինյանը պնդում, թե ադրբեջանցին մառախուղի պատճառով է հայտնվել Հայաստանում․ Գառնիկ ԴավթյանՖԻՖԱ-ն թարմացրել է հավաքականների դասակարգման աղյուսակը. Հայաստանը նահանջ է գրանցելՋուր հավաքեք. ջուր չի լինելուՄիայն հայը չէ, որ Հայաստանում պիտի դատվի. Արշակ ԿարապետյանՆիկոլ Փաշինյան, Շաքիում ադրբեջանցի տեռորիստի կողմից հայ կնոջ վրա հարձակումը հումորի առարկա չէ. Ուժեղ ՀայաստանԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Պարոնյան փողոցումՌուսաստանը մեղավոր չէ, որ ԱՄՆ-ն զիջեց Եվրոպայի ճնշմանը ու հպարտությամբ հայտարարեց «Անքորիջի հnւղարկավորության» մասին․ Լավրով«Հայաստանի ապագան պետք է կապել Ռուսաստանի հետ․ քաղաքական դաշտը չի ուզում դա հասկանալ». Մհեր ԱվետիսյանԳեղարքունիք մարզում բախվել են «Ford»-ը, «Opel Vectra»-ն ու «Opel Zafira»-ն. կան վիրավորներՓաշինյանի խոստացած խաղաղությանը փոխարինեցին զիջումները, իսկ հանգստությանը՝ ահաբեկչությունըՓաշինյանի համար հայ մոր վրա ադրբեջանցի զինծառայողի հարձակումը պարզապես «հերթական քրեական միջադեպ» է․ Արեգա ՀովսեփյանԵրբ Փաշինյանը չի կարողանում պատասխանել ադրբեջանցի զինծառայողի վերաբերյալ մեր հարցին․ Գասպարյան Պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը․ ՎենսCCBE-ն արձագանքել է փաստաբան Երեմ Սարգսյանի իրավունքների առնչությամբ ՀՀ փաստաբանների պալատի դիմումինԹոմաս Տուխելի ռեկորդը Անգլիայի հավաքականում«070» կոդով հին նմուշի անձնագրերի տպագրությունն ու տրամադրումը նոյեմբերի 1-ից չեն դադարեցվումԱյս վարչախումբը կեղծ շոուներով փորձում է ժողովրդին շեղել իրական վտանգից. Ավետիք ՉալաբյանԱմբողջ աշխարհը գտնվում է անվտանգային խոր ճգնաժամի մեջ. Արմեն ՄանվելյանՀայաստանն արժանի է ավելիին, քան Փաշինյանն ու ՔՊ-ն են Euromedia24-ի բարձրաձայնումից և վարչապետի հրահանգից հետո «Շառլոտը» փակվեց․ ակումբի գործունեության առթիվ քրեական վարույթ է հարուցվել ՈւսանողականFest-ը վերադառնում է․ հոկտեմբերի 10-ին ավելի քան 500 ուսանող կհամախմբվի մեկ հարթակումԵկեղեցու դեմ պայքարից՝ հասարակական գիտակցության վերաձևավորման փորձ․ Արմեն ՀովասափյանԵրբ Հայաստանը թելադրում էր, ու երբ սկսեցին թելադրել մեզ․ Միքայել Գրիգորյան Դեռևս 2018 թվականից սկսած պարզ էր իշխանությունների վերաբերմունքը եկեղեցու հանդեպ. Արեգ ՍավգուլյանՀայ ժողովրդի սիմվոլները քայլ առ քայլ դուրս են մղվում դպրոցական դասագրքերից. Ատոմ ՄխիթարյանՏեխնոլոգիական գործընթացների վերահսկման նոր մակարդակԱհազանգ և պետական պատասխանատվության պահանջԵթե բանակում զգոնություն չկա, ինչպես պնդում է Փաշինյանը, ապա իշխանությունը սրանով ասում է, որ բանակում չկա ծառայություն, չկա կարգապահություն. Տիգրան Աբրահամյան Քանի՞ տարի կպահանջվի, որ հասկանաք, որ այս վտանգը պետք է կանխել. ադրբեջանագետ Ֆասթ Բանկը պարզաբանում և հերքում է մի շարք պնդումներ Իշխանությունն ամեն ինչ անում է Ալիևին նմանվելու համար. Մենուա ՍողոմոնյանԿվախենա... դա կլինի իր իշխանության վերջին օրը. Ավետիք Չալաբյան Ըստ էության, Փաշինյանը անոնսում է, որ ադրբեջանցին կհանձնվի Բաքվին` առանց փոխանակելու այնտեղ պահվող հայ գերիների հետ․ Ղահրամանյան Մակրոնը արտակարգ խորհրդակցություն է հրավիրում՝ ուսանողների և դպրոցականների բողոքի ակցիաների պատճառովԾաղկեվանքում մատուցվել է Սուրբ Վարվառա կույսի հիշատակության օրվա ՊատարագըԿրիշտիանու Ռոնալդուն առաջին անգամ մեկնաբանել է Պորտուգալիայի հավաքականում տեղի ունեցած կոնֆլիկտըԳերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կասկածվում է Ադրբեջանի համար զեկույց պատրաստելու մեջԱվտովթար՝ Երևանում․ Կրկեսի խաչմերուկում ճակատ ճակատի բախվել են «BMW»-ն և «Peugeot»-ըՍպասվում է քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերին
Ամենադիտված