Հայերեն


ԿԵՐԱԿՐՈՂԸ ԳՆԱՑ

Հասարակություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

68 տարեկանում մահացավ հայտնի գործարար, բարեգործ, «Արզնի տոհմային թռչնաֆաբրիկա» և «Արզնի կաթ» ընկերությունների հիմնադիր–նախագահ Մարատ Ջանվելյանը:
Ներկայացնում ենք մեր վերջին հոդվածը նրա գործունեության մասին:
Հայաստանի, և ոչ միայն Հայաստանի, այլ տարածաշրջանի ամենամեծ գյուղատնտեսական ձեռնարկությունը` «Արզնի» թռչնա–տավարա–խոզաբուծական ԲԲԸ–ն է:
Ձեռնարկությունը հիմնադրեց այս ոլորտում դեռևս խորհրդային ժամանակներում քաջ հայտնի Մարատ Ջանվելյանը, ով երկար տարիներ գլխավորել էր երկրի խոշորագույն թռչնաբուծական ֆաբրիկաները: Այն գյուղատնտեսական ամբողջական համալիր է, որն ունի, որքան էլ զարմանալի թվա, աշխատանքային իր ուրույն փիլիսոփայությունը: Այստեղ միահյուսված են ժամանկակիցն ու ազգային–ավանդականը: Օգտագործվում է տեղական հումքը, բայց օգտագործվում է իր արտադրանքը դրսի աշխարհում մրցունակ դարձնելու նպատակով: Կիրառվում են ոլորտի վերջին գիտական ձեռքբերումները, որի նպատակը, սակայն, բնությանը հավատարիմ բնամթերքի արտադրությունն է:
Մարատ Ջանվելյանը մեր երկրի ներկա լավագույն ձեռնարկատերերից է, և միաժամանակ, իր բառով ասած, ընդամենը կերակրող է: Պարզ անասնապահ է, ինչպես իր Ավետ պապը 300 տարի առաջ:
Ֆաբրիկան, ինչպես անվանումն է հուշում, զբաղվում է թռչնաբուծությամբ, խոզաբուծությամբ և տավարաբուծությամբ: Մոտավոր հաշվարկներով տալիս է երկրի` այս ոլորտի մթերքների ներքին սպառման 25–30%–ը: Եթե հանրապետությունն այսօր տարեկան սպառում է մինչև 300 մլն հատ ձու, դրանից 120 մլն–ը մատակարարում է «Արզնի» ԹՏԽ ԲԲԸ–ն: Ընդ որում, ասում է, որ այստեղ ամեն ինչ լավ է. կարողացել են հասնել թռչնաբուծության ժամանակակից չափանիշներին և մսարտադրության, և ձվարտադրոթյան առումով:
Այ, հետաքրքիր աշխատանքներ են իրականացվում տավարաբուծության և խոզաբուծության մեջ: Առաջ անցնելով ասենք, որ իր պատմության մեջ առաջին անգամ, հանձին այս ֆաբրիկայի, Հայաստանը խոզ արտահանեց, ավելի որոշակի` խոզամայրեր:
Ասենք, որ ֆաբրիկան ունի 5000 գլուխ մայր խոզ: Բայց դրանք հեց այնպիսի խոզեր չեն: Ընթանում են ակտիվ տոհմային–սելեկցիոն աշխատանքներ ցեղերի բարելավման ուղղությամբ: Հենց այդպիսի խոզատեսակներն են, որ քննություն էին բռնել միջազգային շուկայում:
Նույնը և` տավարաբուծության մեջ. Ավստրիայից բերվել են աշխարհում հայտնի կաթնատու և մթերատու կովերի լավագույն տեսակները` հոլշտեյներ և սմենտալներ ու կատարվում են տոհմային–սելեկցիոն աշխատանքներ եռացեղ նախիր ստանալու նպատակով:
Կերակրողը
Աշխարհում հիմնականում գյուղատնտեսության ոլորտին տրվում է դոտացիա: Բայց մեզ մոտ ոչ միայն դոտացիա չկա, այլև խոշոր տնտեսությունները հարկվում են 20%–ով: Այ, այս հարցն է, որի հետ չի կարող համաձայնել գործարարը: Նման մոտեցումը պարզապես հարվածում է տնտեսությունների խոշորացմանը: Իսկ գյուղատնտեսական խոշոր տնտեսությունները ռեալ ռեսուրս են նաև ազգային անվտանգության առումով: Այն, ինչ ի վիճակի է անել խոշորը, անկարող են կատարել միջին և մանր տնտեսությունները: Հենց թեկուզ վերջին` աֆրիկյան ժանտախտի տարածման դեպքերը խոզերի մեջ: Իրենց մոտ վարակի որևէ դեպք չարձանագրվեց: Ավելին` նոր խոզամայրեր տրամադրեցին այլ տնտեսությունների, և կամաց–կամաց երկրում վերականգնվում է դրանց քանակությունը:
Էլի թվարկենք` իրենք այսօր կատարում են տոհմային–սելեկցիոն աշխատանքներ, որը նախկինում անում էին գիտահետազոտական ամբողջական ինստիտուտներ, հզոր սելեկցիոն կայաններ: Անգամ կոմբիկերի գործարանի գործն են անում: Ու… այս ամենի դիմաց կրկին հարկվում են: Փաստորեն, համարվելով խոշոր, անհավասար պայմաններում է գործում ոլորտի մյուս ձեռնարկությունների համեմատությամբ: Գուցե այդ մոտեցումը տնտեսության այլ ոլորտներում արդարացված է, բայց գյուղատնտեսությունն ուրիշ է, ունի իր սպեցիֆիկան:
Իսկ որքա՜ն արժեն այն կապերը, որ ստեղծել են այլ երկրների գիտնականների հետ և ըստ անհրաժեշտության օգտվում են նրանց ծառայություններից:
Նա, երբ մտնում էր այս գործի մեջ, գիտեր խնդրի ողջ ծանրությունն ու բարդությունը: Գիտեր, որ մեր երկիրը դեռևս ի վիճակի չէ օգնել ֆերմերին: Բայց որևէ մեկը պետք է անե՞ր այն, թե` ոչ: Իր բառերով ասած` երեխան կաթ պետք է խմե՞ր… Ուստի և իրեն բիզնեսմեն չի համարում: Ընդամենը կերակրող է, ի՞նչ բիզնեսմեն: Բիզնեսմենը ամենուր իր շահն է փնտրում, փողը դնում է անպայման ավելին ստանալու նպատակով, իսկ ինքը անում է մի գործ, որը գուցե և չանեն ուրիշները, նա կերակրում է, նա անասուն է պահում, որովհետև երեխային կաթ է անհրաժեշտ:
Կգա մի օր…
Այսօր արհեստական սննդամթերքի օգտագործման այս դարաշրջանում մեր երկիրը կարելի է կղզյակ համարել, ուր դեռևս արտադրվում է էկոլոգիապես մաքուր սնունդ: Մենք, գոնե առայժմ, վայելում ենք այն: Ինձ առաջին հերթին հետաքրքիր էր հենց այդ հանգամանքը «Արզնի» ֆաբրիկա այցելելիս. ի՞նչ են ուտում այստեղի անասունները, ինչո՞վ են կերակրվում, և, համապատասխանաբար, ինչպիսի՞ մթերք է առաջարկվում մեզ` սպառողներիս:
Պարզվեց` այս հարցում Մարատ Ջանվելյանն առավել քան նախանձախնդիր է. միայն մաքուր սննդամթերք: Ինչ հնարավորություն տալիս է մեր բնությունը, պետք է օգտագործվի: Եվ օգտագործվի նպատակային ձևով, ավելին` ծրագրված–մշակված քաղաքականությամբ: Այ, հենց այդ քաղաքականությունը մենք պետք է ունենանք, ու ամրագրենք մեր երկրի սննդարտադրության ռազմավարության մեջ: Փառք, Աստծո, բնությունն այդ հնարավորությունը տվել է մեզ:
Ու ավելի առաջ է գնում իր ենթադրությունների մեջ. Բաքվի նավթը ամեն ինչ չի որոշում. բնությունը մեզ էլ է հարստություն տվել: Ունենք լեռնային սառնորակ ջուր, ալպյան այնպիսի արոտավայրեր, որոնք լիարժեք օգտագործելու դեպքում կարող են մեզ տալ նույն արդյունքը, ինչ իրենք ստանում են նավթից:
Այսօր, ըստ ֆերմերի, կոլխոզ–սովխոզների վերացումից հետո մեր լեռնային արոտավայրերի մոտ 60%–ը չի օգտագործվում, կարելի է ասել, մատնվել են անտերության: Եվ, ընդհանրապես, չենք էլ պատկերացնում, թե ամեն տարի ձյան տակ ինչպիսի հարստություն ենք թողնում, վիտամիններով հագեցած ինչպիսի բուսածածկույթ: Եթե կարողանանք մեր անասուններին կերակրել դրանցով, դրսից ներկրվող անասնակերի կարիք հիմնականում այլևս չենք ունենա: Էլ չենք խոսում արհեստական կերերի, առավել ևս` հորմոններով հագեցված կերերի մասին:
Մեր խնդիրը կովերի, ընդհանրապես` անասունների կաթնատվությունն ու մթերատվությունը բարձրացնելը պետք է լինի: Եթե հասնենք դրան, բուծենք լավագույն ցեղերն ու ցեղատեսակները, ապա կարող ենք, իր բառով ասած, Հայաստանում ունենալ կաթի հեղեղներ: Մսի առումով` նույնպես:
Իսկ ինքն ի սկզբանե ձգտել է նման չափանիշի ու արդեն իսկ հասել է որոշակի արդյունքի: Այսօր նրա կովը տալիս է օրական 15 լիտր կաթ: Կովկասում կովն այդքան կա՞թ տա` հեշտ բան չէ:
Ջանվելյանն ավելի առաջ է գնում իր ծրագրերի ու մտահղացումների մեջ. կգա մի օր, երբ մենք կկարողանանք արտահանել էկոլոգիապես մաքուր սննդամթերք: Աշխարհի երեխաները կսնվեն մեր երկրում արտադրված մանկական կերով: Սա կարող ենք ընտրել որպես թիրախ, դարձնել մեր երկրի ռազմավարությունը: Այն ըստ էության ռեալ և իրագործելի ծրագիր է:
«…ցլիկի միսը ձիգ է»
Իսկ ի՞նչ է ուտում իր` Ջանվելյանի անասունը:
Նրանք ունեն իրենց սեփական հողատարածությունները, որոնց վրա ցանում են եգիպտացորեն և արևածաղիկ: Նաև` առվույտ: Կթու կովերը ձմեռվա սեզոնին ուտում են սիլոսացված այս բույսերը, իսկ ամառվա ութ ամիսներին նախիրը հանում են Գեղամա լեռները, ուր սնվում են ալպյան բուսականությամբ:
Մյուս անասունների` մոզիների, երինջների, մեծ հորթերի պարագայում քիչ այլ է: Հենց հիմա, ձմեռվա այս կեսին այդ անասունները արածում են Արաքսի ափին` եղեգների մեջ: Երբ գարունը գա, գա ամառվա տաքը, նրանք 10 օր ճանապարհ կկտրեն ու կանցնեն Հաղարծին վանքից վերև ընկած արոտավայրերը և կսնվեն տեղի խոտածածկույթով: Ահա` այսպես, ընդամենը` այսքանը:
Հավերն ուտում են Ռուսաստանից ներկրված եգիպտացորեն և հայաստանյան գարի, ցորենի կուտ` ավելացրած նաև վիտամիններ, այլ անհրաժեշտ բաղադրամասեր:
– Մեկ–մեկ դժգոհում են, թե իմ ցլիկի միսը ձիգ է: Բա, ձիգ պետք է լինի, բա` ի՞նչ: Տարին տասներկու ամիս դրսում է, բնության մեջ: Հիմա հարցնեմ` վայրի կենդանու միսը փափո՞ւկ է լինում:
Ավետ պապը…
Նրա նախնիները 300 տարվա տոհմիկ անասնապահներ են: Ասում է, որ գեներով է ժառանգել հակումը այս գործի նկատմամբ: 1860–ական թվականներին Ավետ պապը Հարավային Կովկասի խոշոր անասնապահներից էր, նրա ունեցած մայր ոչխարի գլխաքանակը հասնում էր 3000–ի: Սննդամթերքով ապահովում էր Թիֆլիս քաղաքի բնակչությանը: Նրա նախիրը և հոտը ութ գյուղերի միջով բարձրանում էին սարերը: Ասում են` միշտ իր տղաներին հիշեցնում էր` ես ինձ չեմ ների, եթե բնակիչները չգան–չհավաքվեն ճանապարհի շուրջ ու չդիտեն, թե ինչպես են անասուններն անցնում իրենց գյուղի միջով:
Մարատ Ջանվելյանը, այո, հասել է իր Ավետ պապուն. մի անգամ նրա նախիրը` 1500 գլուխ անասունը, ժամ ու կես փակեց Դիլիջան–Վանաձոր ավտոճանապարհը, մինչև դուրս եկավ անտառներից ու շարժվեց առաջ: Իսկ այնտեղ այդ պահին գտնվող գերմանացի տուրիստները զարմացած մի բան էին ասում. մենք չէինք պատկերացնի, որ Հայաստանում Ավստրալիա կգտնենք. այսպիսի որակի անասուն, այսպիսի քանակությամբ…
Գեներն էլի իրենցն անում են. անասնապահությամբ է զբաղված Ջանվելյանների ողջ տոհմը, բոլորն այս գործի մեջ են, մեծով–փոքրով: Անգամ 9–ամյա թոռնիկը` Գևորգը գիտի ինչն ինչոց է և լավ էլ պատկերացնում է, թե պապիկն ինչ է անում:
Ընտանիքն էլ տոհմիկ հայկական ընտանիք է իր ապրելակերպով, իր սովորույթներով, իր նիստ ու կացով: 13 հոգի ապրում են մի տան մեջ: Բաբոյով, տատով–պապով, հայր ու մայրով, թոռնիկներով: Չորս սերունդ:
Ես հենց այսպես եմ պատկերացնում այս գործը հայոց մեջ, երբ ազգային– ավանդական սկզբունքները գրագետ և առանց բարդույթի համակցվում են ժամանակակից աշխարհի ձեռքբերումներին, գիտության խոսքին: Այս ոլորտը` գյուղատնտեսությունը հենց այս ելակետով կարող է զարգանալ և միտված լինել ապագային:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Եթե բանակում զգոնություն չկա, ինչպես պնդում է Փաշինյանը, ապա իշխանությունը սրանով ասում է, որ բանակում չկա ծառայություն, չկա կարգապահություն. Տիգրան Աբրահամյան Քանի՞ տարի կպահանջվի, որ հասկանաք, որ այս վտանգը պետք է կանխել. ադրբեջանագետ Ֆասթ Բանկը պարզաբանում և հերքում է մի շարք պնդումներ Իշխանությունն ամեն ինչ անում է Ալիևին նմանվելու համար. Մենուա ՍողոմոնյանԿվախենա... դա կլինի իր իշխանության վերջին օրը. Ավետիք Չալաբյան Ըստ էության, Փաշինյանը անոնսում է, որ ադրբեջանցին կհանձնվի Բաքվին` առանց փոխանակելու այնտեղ պահվող հայ գերիների հետ․ Ղահրամանյան Մակրոնը արտակարգ խորհրդակցություն է հրավիրում՝ ուսանողների և դպրոցականների բողոքի ակցիաների պատճառովԾաղկեվանքում մատուցվել է Սուրբ Վարվառա կույսի հիշատակության օրվա ՊատարագըԿրիշտիանու Ռոնալդուն առաջին անգամ մեկնաբանել է Պորտուգալիայի հավաքականում տեղի ունեցած կոնֆլիկտըԳերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կասկածվում է Ադրբեջանի համար զեկույց պատրաստելու մեջԱվտովթար՝ Երևանում․ Կրկեսի խաչմերուկում ճակատ ճակատի բախվել են «BMW»-ն և «Peugeot»-ըՍպասվում է քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերինԻշխող ուժն իր առաջնորդի օրինակով շարունակում է գործել քաղաքացիների շահերին հակառակԱյսօր Արցախի ազգային-ազատագրական պայքարի հերոս Բեկորի ծննդյան օրն էԶՊՄԿ -ն մասնակցեց Հայ-Բրիտանական Բիզնես ՖորումինՔենիայում հայտնաբերվել է էբոլայով հիվանդացության առաջին դեպքըԱյս մարզաշապիկն իմ կյանքն էր. Լիոնել Մեսսին հրաժեշտ է տալիս Արգենտինայի հավաքականինՊՆ-ն դադարեցրել է մի շարք արցախցի զինծառայողների ծառայողական հիմունքներով հատկացված բնակարաններից օգտվելու իրավունքը․ Ռոման ԵրիցյանՔՊ-ն գնում է մինչև վերջ․ ինչ է սպասվում Մայր Աթոռին և Հայ Առաքելական եկեղեցուն. Էդմոն ՄարուքյանԹրամփ․ «Ֆրանսիայում բողոքի ակցիաների պատճառը զանգվածային միգրացիան է»Նոյեմբերի 1-ից կացության կարգավիճակի դիմումները կթվայնացվեն, պետական տուրքերը կբարձրանանՍալվադոր Դալիի 150 կիլոգրամանոց գործը թալանել ենԱդրբեջանցի զինծառայողի հետ կապված միջադեպը իշխանության՝ Ալիևին միակողմանի զիջումների քաղաքականության անմիջական հետևանքն է. Շիրազ ՄանուկյանՆեթանյահուն հայտարարել է ՀԱՄԱՍ-ի կողմից ընտրություններից առաջ հարձակման պլանների մասինԱԺ-ում ՔՊ-ի հրահրած միջադեպի նպատակը հանրության ուշադրությունը ազգային անվտանգությանը սպառնացող իրենց ձախողված քաղաքականությունից շեղելն էր. Մարիաննա Ղահրամանյան25-ամյա վարորդը «Ford Tranist»-ով հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ․ վերջինը տեղում մահացել էՌուսաստանից զգուշացնում են՝ Հայաստանին արտոնյալ գնով գազ չի վաճառվիՈ՞վ է պատասխանատվություն կրելու Շաքիում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման համարՍտամբուլի ավագ դպրոցներից մեկում դանակահարություն է տեղի ունեցել. մեկ աշակերտ մահացել է, յոթը՝ վիրավորվելՓաշինյանը վաճառում է մեր խաղաղությունը, այդ ճշմարտությունը բացահայտեց ադրբեջանցի զինվորի հետ կատարված միջադեպըԵս շատ հպարտ եմ իմ տղեքով, իրանց ցավը տանեմ․ Եղիշե ՄելիքյանԳեղարքունիքում 2-րդ դասարանի աշակերտուհու նկատմամբ բռնություն կիրառած ուսուցչուհու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿ1 արծաթե և 3 բրոնզե մեդալներ՝ աստղագիտության և աստղաֆիզիկայի միջազգային օլիմպիադայումԴուք անգերազանցելի եք թելադրություն գրելու մեջ. թելադրողը Թուրքիան և Ադրբեջանն է, իսկ թեման՝ «Հայրենիքի դավաճանությունը». Արեգա ՀովսեփյանՓարիզում ուսանողների բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանությունը կիրառել է լուսաձայնային նռնակներ և արցունքաբեր գազԻ՞նչ է անում կառավարությունը, երբ ադրբեջանցիները գալիս են. ՅոլյանՍպասո՞ւմ եք, որ ադրբեջանցի զինծառայողը դպրոց մտնի, որ նոր միայն ապահովեք մեր անվտանգությունը. Մամիկոն Ասլանյան ՔՊ-ական ԱԺ նախագահը քաղաքական գնահատական չտվեց զինված ադրբեջանցու՝ հայ կնոջ վրա կրակելու միջադեպին, հավանաբար, «խաղաղության» խնամքի շրջանակում. Մարիաննա Ղահրամանյան Տիգրանաշենը երբևիցե օրինական կերպով չի փոխանցվել Ադրբեջանին. Ավետիք ՉալաբյանԶՊՄԿ-ի նոր նախագիծը Արծվանիկի պոչամբարում Հայկական ապրանքները երբեք այն ծավալով, որ գնացել են Ռուսաստան, ԵՄ չեն գնալու. Հրայր ԿամենդատյանԺողովուրդը հստակ գիտի պատերազմի մեղավորներին. Արմեն ՄանվելյանՀայի վրա կրակած ադրբեջանցին պետք է գնա ԱԱԾ պադվալ. Նարեկ Կարապետյան Ժողովուրդը հստակ գիտի պատերազմի մեղավորներին. Արմեն ՄանվելյանԱրցախի մասին անդադար պետք է բարձրաձայնենք աշխարհի ուշադրությունն այդ հարցից չշեղելու համար. Աննա ԿոստանյանՓաշինյանի խայտառակության գագաթնակետը. Նարեկ Կարապետյան Իշխանությունը ծաղրում է իր քաղաքացիների անվտանգությունը. Դավիթ Ղազինյան Սյունիքի մարզում ադրբեջանցու մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպը հետաքննելու համար պետք է ստեղծվի քննիչ հանձնաժողով. Տիգրան ԱբրահամյանԻշխանությունը վազում է պաշտպանելու ադրբեջանցիներին՝ սեփական քաղաքացիներին պաշտպանելու փոխարեն Այն նույն պահին, երբ ադրբեջանցի զինվորը կրակում էր հայ կնոջ վրա, ՊՆ նախարարը զբաղված էր քարոզարշավով. Նարեկ Կարապետյան
Ամենադիտված