Ողբերգական դեպք՝ Արարատում․ 24-ամյա ծննդկանի պտուղը կեսարյան վիրահատումից հետո ծնվել է մահացած
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ապրիլի 22-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 14։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արարատի բաժնի են զանգահարել «Արարատ» բժշկական կենտրոնից և հայտնել, որ իրենց մոտ ծննդաբերության ժամանակ Արարատի մարզի բնակիչ 24-ամյա Գ․ Հ․-ի պտուղը ծնվել է մահացած:
Ոստիկանները պարզել են, որ նույն օրը «Արարատ» բժշկական կենտրոն ընդունված 37-38 շաբաթական հղի Գ. Հ․-ին կեսարյան վիրահատման ժամանակ ժամը 10։40-ին երեխան լույս աշխարհ է եկել մահացած վիճակում:
Դեպքի փաստով ոստիկանության Արարատի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժին:
Առավել մանրամասն` այստեղ.