ՀՀ–ն և Ադրբեջանը հաստատել են, որ մասնակցելու են Ալմաթիի բանակցություններին. Ղազախստանի ԱԳՆ
ՔաղաքականությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Երևանը և Բաքուն հաստատել են իրենց մասնակցությունը Ալմաթիում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպմանը։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Ղազախստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Այբեկ Սմեդյարովը։
«Ալմաթիում կկայանան Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների բանակցությունները», - ասել է Սմեդյարովը։
Ավելի վաղ նա ասել էր, որ Ղազախստանի իշխանությունները, Ալմաթիում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը կազմակերպելիս, մտադիր չեն որպես միջնորդ հանդես գալ բանակցություններում, որոնք տեղի են ունենալու բացառապես երկու կողմերի միջև։