Դպրոցից 11-ամյա աշակերտուհին տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ էլ մшհшցել է
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Երեկ՝ ապրիլի 29-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, 16։15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել «Աստղիկ» բժշկական կենտրոնից. հայտնել են, որ Երևանի 1-03 շտապօգնության թիվ 75 բժիշկների խումբը «կլինիկական մահ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխել մի երեխայի։
Ոստիկանները պարզել են, որ երեխան հիվանդանոց է տեղափոխվել է Վանթյան փողոցում գործող` Վահան Զատիկյանի անվան թիվ 90 հիմնական դպրոցից, ում մոտ արդեն հիվանդանոցում սրտի կանգի հետևանքով բժիշկները արձանագրել են կենսաբանական մահը։
Ահազանգով հիվանդանոց են ժամանել նաև ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժնի խումբը, որտեղ դեպքի փաստով «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Աղբյուրի տեղեկություններով՝ մահացածը նշված դպրոցի 7-րդ դասարանի աշակերտուհի է։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/arm24live