Հայերեն


Մենք չունենք ներքին թշնամիներ, մենք ունենք քաղաքացիներ, որոնք խախտել են օրենքը

Քաղաքականություն

«Առավոտ» թերթն իր խմբագրականում գրում է.

«Ինձ թվում է` մեր կարեւորագույն խնդիրներից է բոլոր տեսակի քննարկումները բերել բանական (ռացիոնալ), քաղաքական դաշտ: Այստեղ, գոնե ինձ համար, սահմանը միանգամայն հստակ է: Օրինակ՝ «Սասնա ծռերի» հետ կապված: 25 տարվա անարդյունավետ կառավարումը, համատարած կոռուպցիան, հասարակության պահանջմունքներին անհաղորդ լինելը հասարակության որոշակի շերտերի մոտ առաջացրել են փակուղու, անելանելիության զգացողություն: Հենց այդ պատճառով էլ այդ շերտերի ներկայացուցիչները չեն դատապարտում եւ նույնիսկ հակառակը` ողջունում են զինված ներքաղաքական պայքարը, որն, ուղղված լինելով իշխանությունների դեմ, ճիշտ նույն չափով ուղղված է պետության եւ դրա ինստիտուտների դեմ: Բանական, քաղաքական գնահատականը դա է: Իհարկե, նման դատողությունը «լայքեր» չի բերում ու ոչ մեկի մեջ (նաեւ իմ մեջ) բուռն հրճվանք չի առաջացնում: Փոխարենը, եթե որեւէ մեկը գրի` «ազգի նվիրյալներ», «մի խումբ ռոմանտիկներ», «ազնիվ պոռթկում», «ազգային-ազատագրական պայքար», «ներքին թշնամի» եւ այլն, դա շատերի սիրտը կստիպի թրթռալ, որովհետեւ դրանք հուզական գնահատականներ են, որոնք կիրառելի են քարոզչության մեջ, բայց որեւէ նշանակություն չունեն իրավիճակի սթափ գնահատման համար: Հատկապես կուզեի անդրադառնալ «ներքին թշնամի», «ներքին թուրք» եւ նման «ֆիդայա-բոլշեւիկյան» եզրերին: («Դրո» կառույցն, օրինակ, ժամանակին մի քանի մարդու մահապատիժ որոշել ու իրականացրել էր` «հանուն ազգի», իհարկե): Ոմանք ունեն «ներքին թշնամիների» ցուցակներ եւ պատրաստ են դրանք հրապարակել: Շատ լավ, հրապարակեք, բայց կողքն էլ գրեք, թե այդ ցուցակից ում ինչ է հասնում` վառել, կախել, գնդակահարել եւ այլն: Նրանք, ովքեր ապրում են Հայաստանից դուրս, նաեւ թող մի փոքր տեղեկատվություն տան այն մասին, թե արդյոք իրենք պատրա՞ստ են անձամբ ժամանել հայրենիք` այդ կառափնարանները սարքելու, թե՞ այդ գործն իրականացնելու են remote control-ով: Ինձ հետաքրքիր է նաեւ իմանալ, թե ով է հաստատում «ներքին թշամիների» ցուցակը` «ամբո՞ղջ հայ ժողովուրդը», Ժիրայր Սեֆիլյա՞նը, «ներքին Ասալա՞ն», «ջհուդներին» չսիրող բարսելոնյան մասաժի՞ստը: Այն մոտեցումները, որոնք տանելի են պետության բացակայության պարագայում, լավ թե վատ պետության պայմաններում դառնում են բացարձակապես անընդունելի: «Ախր, պետություն չկա» հակափաստարկը ուղիղ ճանապարհ է զրոյացնելու այն, ինչ գոյություն ունի: Կրկնեմ այն, ինչ մի քանի անգամ արդեն ասել եմ` մենք չունենք «ներքին թշնամիներ», մենք ունենք քաղաքացիներ, որոնք խախտել են օրենքը եւ պետք է կանգնեն դատարանի առջեւ, եւ քաղաքացիներ, որոնք օրենքը չեն խախտել ու դատարանի առջեւ չպիտի կանգնեն: Թե ինչպես են աշխատում մեր դատարանները՝ մենք գիտենք: Որպեսզի դատարանները լավ աշխատեն, բոլորս պետք է պայքարենք (խաղաղ, անզեն), բայց սկզբունքը մնում է նույն է` «ժողովրդի դատաստան» չի կարող լինել, դատել կարող է միայն «դատարան» կոչվող պետական ինստիտուտը»:

Կոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnրՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄխիթարյանը գոլ խփեց, «Ինտերը» հաղթեցԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում«Զոնտիկների» խաչմերուկում բախվել են «Hyundai Elantra»-ն և «ԶԻԼ»-ը․ վերջինը կողաշրջվել է․ կա վիրավորՉեխիան կոչ է արել Եվրոպային գումարն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը, այլ ոչ թե պատերազմինԿիսապաշտպան Բանդիկյանը բուժզննության է ենթարկվելԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունըՄոսկվան կրկին զգուշացրել է օտարերկրացիներին՝ չայցելել ՈւկրաինաԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներումՀերթական ավտովթարը Վերին անտառային փողոց վթարներով հայտնի շրջադարձինՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՀյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբՄայրաքաղաքի տոնին կանցկացվի գարեջրի փառատոն ու ռոք համերգՇուտով հանդես կգանք շատ հետաքրքիր լուծումով, որով Հայաստանի ամեն քաղաքացի տարեկան հարյուր հազարավոր դրամներ կխնայի. Ն. ԿարապետյանԲեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրաՎարդգես Սուրենյանցի գլուխգործոցը՝ 130 տարի անց առաջին անգամ ՀայաստանումՌոնալդուն հավանել է Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստներին քննադատող տեսանյութըԱվտովթար՝ Երևանում․ «Վերնիսաժ»-ի մոտ բախվել են «Kia Forte»-ն և «BMW X5»-ըՖրանսիան և Թուրքիան արգելափակում են ՆԱՏՕ-ի՝ Կովկասյան երկրների հետ կապերն ամրապնդելու ջանքերը. PoliticoԹույլ չենք տալու Ալիեւին եւ Փաշինյանին փոխել մեր սահմանադրությունը. տեսանյութՌԴ ԱԳՆ-ն նախազգուշացրել է օտարերկրյա քաղաքացիներին Ուկրաինայում գտնվելուց և նրա տարածք այցելություններից Իշխանությունը կազմակերպում է միջոցառումներ մարդկանց հիշողությունից պարտությունը ջնջելու համար. Ավետիք ՉալաբյանՀայաստանում գնաճը անընդհատ շարունակվում է. ապրուստը այստեղ շատ թանկ է. Հրայր ԿամենդատյանԿարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար. Նարեկ Կարապետյան Եկեղեցի, բանակ, սահմաններ․ ինչու՞ են Հայաստանի հիմնական ինստիտուտները թուլանումՇուրջ 20.000 երեխա դպրոց չի հաճախում, և այս խնդիրը դեռ օդում կախված է. Ատոմ ՄխիթարյանՕգնել համայնքին և միշտ լինել քաղաքացիների կողքին. նոր մեկնարկ Գավառում. «Հայկական քվե»Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդովՏավուշի մարզում մաթեմատիկայի ուսուցիչը տետրով հարվածել է 13-ամյա աշակերտին, ապտակել ու հրել. ահազանգ ծնողից Կարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար Նոր մեկնարկ և նոր շունչ Գավառում. ընտրի´ր «Հայկական քվեին»ՊԵԿ-ը պարզաբանում է․ ՀՀ քաղաքացին դեղորայքը փորձել է ապօրինի տեղափոխել Վրաստանից Հայաստան Արձանագրենք, որ ՀՀ քաղաքացիները սեփական ուժերով են ապահովում անձնական և իրենց ընտանիքի անվտանգությունը. Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ինչ ցնորամիտ երազներ կարող են ունենալ ՔՊ որոշ կարկառուններ. Ավետիք ՉալաբյանՄենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. մենք կվարենք հավասարակշռված արտաքին քաղաքականություն. Սամվել ԿարապետյանԻշխանություններն անցել են իրենց հին գործին. ժողովրդին ծաղրելու «նուրբ արվեստը». «Փաստ» Երբ մի խայտառակ դիպվածը վեր հանեց համակարգային լրջագույն խնդիրներ. «Փաստ» «Հայաստանի ղեկավարությանը ներկայում վերապահված է սևագործ աշխատանքը՝ ապամոնտաժել գոյություն ունեցող ճարտարապետությունը». «Փաստ» Ի՞նչ տվեց Հայաստանի՝ ՄՔԴ-ին միանալը. «Փաստ» «Բոլշևիկյան» մեթոդներ, «Էրդողանի ցուցում» և դիվանագիտական ձախողումներ. ի՞նչ է կատարվում Հայաստանում. «Փաստ» Դեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելի. «Փաստ» Կապիտալի շուկայի «բումը». ինչպես է տեղական բիզնեսը միջազգային հարթակներում երկարաժամկետ ֆինանսավորում ներգրավում. «Փաստ» Նիկոլի հորինած խաղաղությունը հայերիս համար ինքնախաբեության փուչիկ է. Արտակ Զաքարյան Գագիկ Ղազինյանից «ազատվելուց» հետո լուծարվում է նաև նրա ղեկավարած մասնագիտական խորհուրդը. քաղաքական հետապնդումը շարունակվո՞ւմ է. «Փաստ» Արցախի ժողովուրդը անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր հողը, իսկ ՀՀ իշխանությունն անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր աթոռը. Սամվել Կարապետյան
Ամենադիտված