Ինչ են պատրաստվում այսօր քննարկել Կարապետյանն ու Աբրահամյանը
Բաց մի թողեք«Ժամանակ» թերթը գրում է.
«Մեզ հասած տեղեկություններով՝ «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը, ով այս օրերին գտնվում է Հայաստանում, հանդիպում է խնդրել նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ։ Առաջարկը չի մերժվել, այսօր կամ վաղը Սամվել Կարապետյանը Աբրահամյանների տանը ճաշի է հրավիրված, որի ժամանակ խոսելու են հետագա հնարավոր համագործակցության և ներքաղաքական դասավորությունների շուրջ։ Հիշեցնենք, որ Սամվել Կարապետյանը Արգամ Աբրահամյանի և Գագիկ Ծառուկյանի դստեր հարսանիքի քավորն է: Սամվել Կարապետյանը մեծապես նպաստում է վարչապետ Կարեն Կարապետյանի դիրքերի ամրացմանը։ Այս այցը հենց այդ շրջանակներում է»: Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: