Հայերեն


Դավիթի ծննդյան 18-ամյակը այդպես էլ տոն չդարձավ

Life

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին


«Եթե ես Արցախում լինեի, Դավիթիս չէի թողնի, որ գնար այդ անիծլյալ տարածք, հաստատ չէի թողնի, որովհետև մի տարա բենզինով Ազատ գյուղում 15 զինվոր է զոհվել, դրանից հետո հրավտանգ այդ նյութերից ահավոր զգուշություն ունեմ։  Տղայիս  ծննդյան 18-ամյակին կատարվեց ողբերգական դեպքը ու իր կենսուրախ, ազնիվ ու բարեսիրտ հոգին հիմա երկնքում է»,-MediaHub-ին պատմում է Դավիթի մայրը՝ Իրա Զաքարյանը։ Իրան իր փոքր որդու հետ Կարմիր խաչի միջոցով բլոկադայի ժամանակ տեղափոխվել էր Հայաստան՝ առողջական խնդիրների ու հետազոտությունների պատճառով։ Երիտասարդ կինը սակայն այստեղ՝ հայրական տանը հանգիստ չի եղել, որ ընտանիքը գտնվում է բարիկադի մյուս կողմում և գնալով հումանիտար ու անվտանգային ճգնաժամն ավելի էր խորանում։

«Միշտ զանգում էի անհանգստանում, ուզում էի րոպե առաջ միանալ ընտանիքիս, բայց Դավիթն ասում էր՝ «Մամ պետք չի գաք, հացի հերթ ենք կանգնում, շատ հաճախ ձեռնունայն տուն վերադառնում, ամեն ինչը խնդիր է մնացեք»։ Մի օր էլ ասաց, թե եթե այսպես շարունակվի՝ մենք ենք գալու Հայաստան»,-հիշում է մեր զրուցակիցը։  Շրջափակում, պատերազմ, անորոշ իրադրություն ու գաղթ: Բնական է, որ Դավիթի ծննդյան օրը տոն չէր դառնա, բայց հայրն ուզում էր՝ երեկոյան ընտանիքի անդամների ու հարազատների հետ ընթրել։ «Սեպտեմբերի 25-ի առավոտյան Դավիթը գիտակցելով, որ ադրբեջանցիներն արդեն Կրկժան թաղամասում են, գնացել է մեր տուն։ Ես զանգել եմ ասել, որ շուտ իջնի, անհանգիստ էի, ասաց՝ «մամ, եկել եմ մեր տանը վերջին անգամ լողանամ։ Թուրքերը մեր տնից հեռու չեն, ես իրենց տեսնում եմ, բայց ոչինչ չի լինի ինձ հետ, հանգիստ եղիր», խնդրեցի, որ տուն գնա հնարավորինս արագ»,-ասում է Իրան։

Որդու ծննդյան 18-ամյակն այդպես էլ չկայացավ, որովհետև ողբերգական դեպքը փշուր-փշուր արեց և՛ Իրայի և՛ իր բախտակից հարյուրավոր ընտանիքների երազանքները։ «Ամուսինս Դավիթի հետ դուրս են եկել, ինքը գնացել է իր աշխատավայր, իսկ Դավիթը մնացել է «Ֆլեշ» բենզալցակայանում։ Երկար հերթ կանգնելուց հետո երբ վառելիք այդպես էլ չեն բերել՝ հոգնած եկել է տուն։ Այդ ժամանակ մեր բարեկամ Նարեկը զանգել ու տեղեկացրել է, որ Հայկազովում վառելիք են տրամադրում։ Դավիթս չէր ուզում գնալ, հոգնած էր, հետո հորեղբայրը հարցրել է իր որդուն ու Դավիթին՝ «ուզու՞մ եք գնաք»։ Եղբայրներով իրար հետ պայմանավորվել ու գնացել են, իսկ երեկոյան տեղի է ունեցել դեպքը»։

«Երբ բացել եմ աչքերս, կրակի մեջ եմ եղել։ Ոտքերս այրվել էին, բայց քանի որ անձրև էր տեղում, հասցրել եմ անձրևաջուրը քսել դեմքիս, ուշքս հավաքեմ ու դուրս գամ։ Սթափ վիճակում ոչ ոք չի եղել, որ օգնի ինձ, փնտրում էի Արսենին՝ ինքն էլ այնտեղ չէր։ Մի քանի մետր առաջ եմ եկել, մի անծանոթ մարդ է օգնել, իր մեքենայով բերել հիվանդանոց»,-Ստեփանակերտի հանրապետական բժշկական կենտրոնում իր բարեկամուհուն պատմել է Դավիթը։ Այդ օրը տղան մնացել է բժիշկների հսկողության տակ, ոտքերից բացի նա այլ այրվածքներ էր ստացել, սակայն ամենաշատն անհանգստանում էր, որ դեմքի վրա սպիներ չմնան։ Հաջորդ օրը նրան ևս ուղղաթիռով տեղափոխել են Հայաստան։  «Խնդրել եմ բժիշկներին, որ մտնեմ պալատ, մնամ որդուս մոտ։ Ես 3 տղա ունեմ, բայց Դավիթը ոչ միայն առաջնեկ լինելով էր առանձնահատուկ, այլ ինձ համար ընկեր էր, իսկական ընկեր։ «Սիստեմաների» տակ նա շարունակ հարցնում էր բոլորից, արդյո՞ք մերոնք անվտանգ դուրս են եկել, կարողա՞ցել են բենզին գտնել, բոլորից էր հետաքրքրվում։ Ես հանգստացրել եմ, որ այս վիճակում ինքն իր մասին մտածի միայն։ Հիվանդասենյակում շատ ծանր վիճակում գտնվող մարդիկ կային։

Ես խնդրել եմ բուժանձնակազմին, որ նրան ռեանիմացիոն բաժանմունք տեղափոխեն, շնչառությունը դուրս չէր գալիս, բացի այդ ոտնանթաթերն ու ձեռքերը շատ էր այրվել ու մաքրելու անհրաժեշտություն կար»։ Վերակենդանացման բաժանմունք տեղափոխելուց հետո բժիշկները Դավիթին  թմրաքնի համար 2 անգամ դեղ են ներարկել, հետո երբ արթնացել է առողջական վիճակը կամաց-կամաց վատթարացել է։ Մայրը կատարվածը նաև բժիշկների անփութության հետևանք է համարում։ Իրայի խոսքով՝ Դավթի մահից հետո ինքը գտնվել է շոկային իրավիճակում։ «Ու չգիտեմ դրանից հետո ո՞նց եմ ապրում, ինչո՞ւ եմ ապրում եւ արդյո՞ք ապրում եմ։ Ինչպե՞ս կարելի էր այդքան անփույթ լինել, քանի-քանի ընտանիք դժբախտացավ անպատասխանատու աշխատանքի հետևանքով։

Մի բենզինի հարց չկարողացան լուծել, այդքան ընտանիքի ցավ պատճառեցին»,-արտասվում է Իրան։ Մոր խոսքով՝ Դավիթը չնայած 18 տարեկան էր, 9-րդ դասարանն ավարտելուց հետո ընդունվել էր ագարարային քոլեջ, զուգահեռ՝ վարսավիրական գործ էր սովորում, զբաղվում սպորտով։ Մեկնել է Ռուսաստան այնտեղ հորաքրոջ գեղեցկության սրահում աշխատել 3 ամիս։ Ստեփանակերտ վերադառնալուց հետո սիրելի աշխատանքով զբաղվել է տեղի սրահներից մեկում։ Սակայն ծնողներն ավելի են զարմացել, երբ իմացել են իրենց որդին անօդաչու թռչող սարքերի դասընթացների էր հաճախում։ Նաև ընդունվել էր համալսարան, ֆիզկուլտուրայի բաժնի առաջին կուրսի ուսանող էր։ «Բոլորը զարմանում էին թե ինչպես է հասցնում անել այդ ամենը։ Կարոտով մնացի Դավիթիս, չեկավ՝ բերեցին, կյանքիս գույները խամրեցին, կորցրեցի և սեր և հավատ և ամեն ինչ»-հավելեց նա։

Առավել մանրամասն` այստեղ.

 https://t.me/arm24live

Երևանում հորդորում են աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնելՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին. Լիանա ԳասպարյանԿատարի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահինԱրտակարգ դեպք, Արտաշատի մի դպրոցից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿRate.Trading․ արտարժույթի առուվաճառքը՝ նոր թվային հարթակումԻդրամով արդեն կարելի է վճարել Glovo-ում. սպասված համագործակցությունն իրականություն էԻդրամի «Բարի գործերի քաղաքը»․ թիմային խաղից՝ իրական բարեգործական ծրագրեր Կոնվերս Բանկը կմասնակցի Armenian Auto Show-ին՝ ներկայանալով նաև հատուկ առաջարկովԵՄ արտոնությունը Հայաստանին․ տնտեսական հնարավորություն, թե՞ աշխարհաքաղաքական գործիք. Մհեր ԱվետիսյանՀայոց ցեղասպանության դասերը չպե´տք է մոռանալ. Արմեն ՄանվելյանOլիմպիական չեմպիոնները և աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնները՝ ԶՊՄԿ-ումՓաշինյանն ուզում է հրաժարվել Տիգրանաշենից, մենք կզարգացնենք այն․ Արամ ՎարդևանյանՓաշինյանը «թմրանյութ» է բաժանում ժողովրդին, որ ցավ չզգան կիսապետություն դառնալիս․ Մենուա ՍողոմոնյանԱյն գնով, որով մենք Ռուսաստանից գազ ենք ձեռք բերում, դրան այլընտրանք չկա. Հրայր ԿամենդատյանՓաշինյանն 8 տարի ժամանակ ուներ` բացահայտելու բոլոր կոռուպցիոն դեպքերը. Աննա Կոստանյան«ՀայաՔվե»-ն դատապարտում է Հայ Առաքելական Եկեղեցուն թիրախավորող զեկույցը և պահանջում իրավական գնահատականՏԻՄ ընտրություններում հաղթանակ կորզելու համար իշխանությունները դիմում են կեղծիքների. Ցոլակ ԱկոպյանՏիգրանաշենը մի՛ անվանեք Քյարքի․ Փաշինյանը զիջումներից հետ չի կանգնելու․ տեսանյութՄեր միջից հանում են հայկականությունը, որ մենք զրկվենք մեր արժեքներից, որ դառնանք ընդամենը կենսաբանական միավոր․ Էդգար ՂազարյանԾառուկյանի և մյուս քաղբանտարկյալների պաշտպանության խորհրդի անդամների ասուլիսն` ուղիղ Թիրախում «Ամենայն Հայոց» գաղափարն է՝ Հայ Եկեղեցու համազգային բնույթը․ Արմեն Հովասափյան300-ից ավելի մարդ զnhվել, վիրավորվել և անհետ կորել է, սակայն որևէ մեկն այս արյnւնnտ իրադարձության համար չի պատժվել. Աբրահամյան ՄԱԿ ԳԱ-ում Փաշինյանի ելույթը կապ չուներ Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի շահերի հետ․ Արտակ Զաքարյան Եկեղեցու դեմ պայքար, Ադրբեջանի աղվանական թեզերը․ ով է պաշտպանում հայկական ժառանգությունը․ Էդմոն ՄարուքյանՀայաստանը իր կառավարման և գաղափարական մոդելով նմանվում է Հյուսիսային Կորեային. Ավետիք Չալաբյան Սատանայապաշտ հորինվածք՝ Եկեղեցու դեմ, կառավարությանը պետք է դատի տալ. Կամենդատյան Ինքնիշխանությունը միայն բառ չէ, միայն զգացմունք չէ․ Մհեր ԱվետիսյանԱյն մասին, թե իրականում ինչ կարգավիճակ է ունեցել Տիգրանաշենը խորհրդային տարիներին․ Ավետիք ՉալաբյանՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ սեպտեմբերի 25-ին և 28-ինՔասախի կիրճ տանող ճանապարհին փրկարարները կանխել են քարաթափման վտանգըՄատենադարանը և Շվեյցարիայի ազգային գրադարանը համագործակցության ուղղություններ են նախանշելՋերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով. ի՞նչ եղանակ կլինի սեպտեմբերի 25-29-ը70-ամյա անկողնային կինը մնացել է առանց դեղորայքի, հացի և խնամքի, քանի որ որդուն տարել են երկու տարով կալանքիՀայաստանի Մ20 հավաքականի մարզիչ է նշանակվել Միշա ՋորկաեֆըԹրամփը Սի Ցզինփինի հետ հարաբերություններն անվանել է «իրականում հիանալի բարեկամություն»Վթարային ջրանջատումներ են կրկին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ սեպտեմբերի 25-ինԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Արեգա Հովսեփյանի հետՇվեդիայում նշել են Հայաստանի անկախության 35-րդ տարեդարձըՔաղաքացուն ծեծելու համար 2 քննիչի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել. կա 7 մեղադրյալԵրևանից իրականացվում է ավելի շատ ուղիղ չվերթ, քան Թբիլիսիից ու ԲաքվիցԱպամոնտաժվել են Գետառի պատմական կամրջի շուրջ կառուցված ինքնակամ պարիսպներըՄոսկվան հերքում է Ուկրաինայի հետ եռակողմ բանակցությունների մասին լուրերըՔանի դեռ Փաշինյանը ծրագրում է հանձնել Տիգրանաշենը, մենք կհոգանք զարգացման մասին. ԱբրահամյանՄայր Աթոռը հայտարարություն է տարածելՄայքլ Օ’Նիլը նշանակվել է Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր մենեջերԱՄՆ-ը մինչև 7 միլիարդ դոլարի վարկային ֆինանսավորում կտրամադրի ԱրգենտինայինԱսացի «Այո». Հայտնի լրագրող Անի Գևորգյանը նշանվել էՍյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասին«Գորիս» ՔԿՀ-ում տեսակցության եկած քաղաքացու թևատակից հայտնաբերվել են արգելված իրերԹՐԻՓՓ համաձայնագրի սահմանադրական հարցերը մնացին անպատասխան
Ամենադիտված