ՌԴ-ի ռազմական ձախողումն ակնհայտ է. այն ունի 150,000 զոհ. Ֆրանսիայի ԱԳՆ
ԱշխարհՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուսաստանն Ուկրաինայի դեմ պատերազմում կորցրել է մոտ 500 հազար զինվոր։ Սա ռազմական ձախողում է Մոսկվայի համար այս մասին, РБК-Украина-ի փոխանցմամբ, ասել է Ֆրանսիայի արտգործնախարար Ստեֆան Սեժուրնեն։
Նա ընդգծել է, որ Եվրոպան և նրա գործընկերները կմնան միասնական, վճռական և կշարունակեն աջակցել Ուկրաինային այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է։
«Ռուսաստանի ռազմական ձախողումն արդեն իսկ ակնհայտ է, քանի որ Ռուսաստանի ռազմական կորուստները կազմում են 500 հազար մարդ, որից 150,000-ը՝ զոհ: Եվ ինչի՞ համար է այս ամենը. հանուն ոչնչի», - ասել է Սեժուրնեն: