«Սասնա ծռերը» կմասնակցեն ՕՐՕ-ի հանրահավաքին
Քաղաքականություն1in.am / «Հերիք է հանդուրժել անարդարությունը, հերիք է հանդուրժել թալանը, ազատություն Սամվել Բաբայանին և մյուս քաղբանտարկյալներին» կարգախոսով այսօր Ազատության հրապարակում հանրահավաք է հրավիրել «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը, որին ներկա կլինի նաև «Սասնա ծռեր» քաղաքական խումբը, սակայն ելույթներ նախատեսված չեն: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Սասնա ծռեր» քաղաքական խորհրդի անդամ Ալեք Ենիգոմշյանը:
Հարցին՝ ինչո՞ւ են որոշել մասնակցել հանրահավաքին, Ալեք Ենիգոմշյանը մասնավորեցրեց. «ՕՐՕ-ի մասին մեր հայտարարությունը շատ հստակ է: Ամենավերջին հայտարարությունը, որ հրապարակվեց «Սասնա ծռերի» անունից՝ Ժիրայր Սեֆիլյանի և Վարուժան Ավետիսյանի ստորագրությամբ, այնտեղ ևս մեր քաղաքական դիրքորոշումը ներկա զարգացումների կապացությամբ հստակ ձևակերպված է: Եվ կարծում եմ, որ այսօր քաղաքական դաշտում, հատկապես ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած ուժերից իրենց դիրքորոշումներով ՕՐՕ դաշինքը համեմատաբար ավելի մոտ է «Հիմնադիր խորհրդարանի» և «Սասնա ծռերի» տեսակետներին, նորից եմ կրկնում՝ սա համեմատական գնահատական է, ոչ թե բացարձակ»: Նրա խոսքով՝ այս ամենը երևացել է վերջին երկու ամիսների ընթացքում:
շարունակությունը՝ կայքում