Կտա՞ Կարապետյանը հարձակման հրաման
Ամենաընթերցված1in.am / Մարտի 25-ին Արցախում զորամասերից մեկում ունեցած, ըստ էության, նախընտրական ելույթում Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ ապրիլի 2-ին պետք է ընտրել ուժի, որը ունակ է լինելու հարձակման հրաման կամ զորքի հետքաշման հրաման տալ, ունենալու է այդպիսի հրամանների կամք: Սերժ Սարգսյանի հայտարարության կոնտեքստը, իհարկե, բավական լայն է, և հայտարարության հասցեատերերը անկասկած տարբեր են, թիրախը կամ հասցեատերը մեկը չէ: Հստակ է նաև, որ Սերժ Սարգսյանը փորձում է անվտանգության թեման խաղարկել մյուս ուժերի հանդեպ առավելություն ստանալու համար:
Ինչքանով է Սերժ Սարգսյանի համար անվտանգության հանգամանքը, այսպես ասած, համեմատական առավելություն թե՛ նրա, թե՛ ՀՀԿ-ի համար՝ մեղմ ասած, հարցական է՝ հաշվի առնելով այն վիճակը, որում պետությունը գտնվում է Սերժ Սարգսյանի նախագահության տասնամյա շրջանի ավարտին: Այդ շրջանը փակվում է տնտեսական ուղղակի տագնապալի ցուցանիշներով, արտաքին պարտքի գերվտանգավոր աստիճանով, ներդրումների գերցածր ցուցանիշով, արտագաղթի բարձր ցուցանիշով:
շարունակությունը՝ կայքում