Ահազանգ․ ոստիկանությունը խոչընդոտում է հանրահավաքի մասնակիցների մուտքը Երևան
ՔաղաքականությունMamul.am / «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի շտաբը ահազանգ է ստացել Գեղարքունիքի իր համակիրներից, որ իրավապահները թույլ չեն տալիս դաշինքի համակիրներին տրանսպորտային միջոցով գալ Երևան՝ մասնակցելու այսօր նախանշված հանրահավաքին։
Մասնավորապես, նախապես պայմանավորվածություն է ձեռք բերված եղել «Գավառ տրանս» ընկերության հետ, որ տրանսպորտային 9 միջոցով ՕՐՕ-ի համակիրները պետք է այսօր շարժվեն Երևան, սակայն, ըստ ահազանգի, ուժային կառույցներից զանգահարել են այդ ընկերության տնօրենին և արգելել տեղաշարժվել։
Հիշեցնենք, որ ժամը 18։00-ին Ազատության հրապարակում տեղի է ունենալու «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի հանրահավաքը, որին հաջորդելու է երթը՝ Ազատության հրապարակ-Սայաթ-Նովա պողոտա-Աբովյան փողոց-Հանրապետության հրապարակ-Ամիրյան փողոց-Մաշտոցի պողոտա-Ազատության հրապարակ երթուղով, այս մասին հայտարարություն է տարածել դաշինքի լրատվական ծառայությունը: