Կիրանցում չափագրման աշխատանքները շարունակվում են, գյուղացիները հուսահատված են. գյուղապետ
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Տավուշի մարզի Կիրանց գյուղի տարածքում չափագրման աշխատանքները շարունակվում են։ Այս մասին այսօր՝ մայիսի 6-ին, NEWS.am-ին հայտնեց Կիրանց գյուղի վարչական ղեկավար Կամո Շահինյանը:
«Գյուղացիներն էլ հավաքված են ոստիկանների կողքին, փորձում ենք հասկանալ՝ ի՞նչ է լինելու հետո: Առայժմ զարգացում դեռ չկա, նույն վիճակն ա գյուղում, գյուղացիներն էլ կոտրված, հուսահատված նստած են»,-հավելեց Կամո Շահինյանը: Ավելի վաղ հայտնել էինք, որ Կիրանց գյուղում չափագրման աշխատանքներ են իրականացվում, գյուղ են ժամանել նաև մեծ թվով ոստիկանական ուժեր: Հիշեցնենք, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ մայիսի չորսի կեսօրից Կիրանցից քայլերթով շարժվել են Երևան։ Նախատեսվում է, որ շարժման երթը Երևան կհասնի մայիսի 9-ին։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/arm24live