Brent նավթը թանկացել է՝ մեկ բարելը 83,25 դոլար
ՏնտեսությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Նավթը երկուշաբթի առավոտյան թանկանում է նախորդ շաբաթվա արդյունքներով փետրվարի առավելագույն անկումից հետո։
Brent տեսակի նավթի հուլիսյան ֆյուչերսների արժեքը Լոնդոնի ICE Futures բորսայում կազմում է մեկ բարելը 83,25 դոլար, ինչը 0,29 դոլարով (0,35 տոկոս) բարձր է, քան նախորդ աճուրդների փակման ժամանակ։ Ուրբաթ այդ պայմանագրերը էժանացել էին 0,71 դոլարով (0,9 տոկոս)՝ մեկ բարելը 82,96 դոլար։
WTI հունիսյան ֆյուչերսները Նյու Յորքի ապրանքային բորսայի (NYMEX) էլեկտրոնային աճուրդներում թանկացել են 0,3 դոլարով (0,38 տոկոս)՝ մեկ բարելը 78,41 դոլար։ Նախորդ աճուրդների արդյունքներով՝ պայմանագրերի արժեքն իջել է 0,84 դոլարով (1,1 տոկոս)՝ մեկ բարելը 78,11 դոլար։ Շաբաթվա արդյունքներով Brent-ը էժանացել է 6, WTI-ը՝ մոտ 7 տոկոսով։