Սպանություն Նոր Հաճնում
ՀասարակությունԺամեր առաջ Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաքում ավտոմեքենայի մեջ տղամարդու դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով:
«Փաստինֆո»–ի այս տեղեկությունը հաստատել են նաև ՀՀ քրեական կոմիտեից հավելելով, որ հրազենային վնասվածքով տղամարդու դիակի հայտնաբերման վերաբերյալ ահազանգ է ստացվել և անհրաժեշտ, առաջին քննչական գործողությունների արդյունքում քրեական գործ է հարուցվել սպանության հատկանիշներով:
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ տղամարդը հայտնաբերվել է` գլխի շրջանում հրազենային վնասվածքով, ավտոմեքենայի ղեկին նստած, իսկ մեքենայի շարժիչը եղել է միացված վիճակում:
Մեր տեղեկություններով, նա զբաղվել է ադամանդների առքուվաճառքով: