Ֆիզիկոսը գիտափորձի համար կրակել է ինքն իր վրա / Տեսանյութ
ԱշխարհՀաճախ ֆիլմերում և վիդեոխաղերում տեսնում ենք, թե ինչպես են փորձում կրակել ջրի մեջ: Նորվեգացի գիտնական Անդրեաս Վալը որոշել է անձամբ փորձարկել՝ կարող են արդյոք ջրում արձակված փամփուշտները վնաս հասցնել մարդու մարմնին: Որպես զենք նա ընտրել է շվեցարական SIG SG 550-ը, որը տեղադրել է ջրի մեջ իրենից մի քանի կմ հեռավորության վրա: Իրականում փամփուշտը նույնիսկ չի հասնում նրան: Ջրի խտությունն ավելի բարձր է, քան օդի: Այդ իսկ պատճառով սովորական փամփուշտը սկսում է արագ կորցնել արագությունը և փոխել թռիչքի հետագիծը: