Վեհափառ Հայրապետը օրհնել է, այլ ոչ թե առաջնորդում է շարժումը. Բագրատ Սրբազան
ՔաղաքականությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ամենայն Հայոց Հայրապետը օրհնել է շարժումը, ոչ թե առաջնորդում է այն. Էս մարդիկ այլեւս սուտ էլ չեն խոսում, ինչ ուզում՝ ասում են: Այս մասին, այսօր երթի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը:
«Էս մարդիկ սկսել են ոչ միայն ժողովրդին խաբել, այլ նաեւ իրենց խաբել, իրենք իրենց սուտ ասել ու էդ ստերին հավատալ, այդ փուլին ենք հասել: Հիմա ինչ ուզում՝ ասում են, դուք ուզում եք, որ մենք բոլոր բաներին պատասխանե՞նք: Չեղած բանը ո՞նց մեկնաբանեմ»,-ասաց նա:
Տեղեկություններին, որ ճնշումներ են սկսվել Մայր Աթոռի բարձրաստիճան հոգեւորականների նկատմամբ, ԱԱԾ են հրավիրվում, Բագրատ Սրբազանն ասաց. «Սովետական շրջանում էլ են ճնշումներ արել, ի՞նչ եղավ Սովետի հետ: Եթե հիմա էլ են ուզում անել, ոչ մի բանով չի տարբերվում: Այդ ժամանակ եկեղեցուն ի՞նչ եղավ, ոչ մի բան: Թվերը մի քիչ նվազեցին, բացյ Սովետական Միություն չկա ու չի էլ լինելու»:
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/arm24live