Ավտովթար՝ Տավուշի մարզում. 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Երեկ՝ մայիսի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 16։30-ի սահմաններում Նավուր-Ճամբարակ ավտոճանապարհի 12 կմ հատվածում բախվել են 46-ամյա Անդրանիկ Դումանյանի վարած «Mercedes» մակնիշի և 62-ամյա Սոս Առաքելյանի վարած «Iveco» մակնիշի բեռնատարը (մանիպուլյատոր):
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։ Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Իջևանի հրշեջ-փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։
Վիրավորներին պատգարակով շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել փրկարարներն ու քաղաքացիները։Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Տավուշի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Մարտիրոսյանի գլխավորությամբ։
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վիրավորների ինքնությունը։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/arm24live