Կարեն Կարապետյանին աջակցող գործարարները Մոսկվայում մեղադրվել են չարաշահումների համար
Բաց մի թողեք1in.am / Վարչապետ Կարեն Կարապետյանին աջակցություն հայտնած ռուսաստանաբնակ գործարարների մեջ բավականին հետաքրքիր դեմքեր կան: Մենք արդեն ներկայացրել ենք, որ անցած շաբաթ Հայաստան էին եկել մոտ երեք տասնյակ ռուսաստանահայ գործարարներ, որոնք պետք է միանան «Հայաստանի ներդրողների ակումբ» հիմնադրամին: Եվ ներկայացրել էինք, որ նրանց մեջ կան նաև Ռուսաստանի կրիմինալ աշխարհի դեմքեր կամ ընդհանրապես քրեական աշխարհի այնպիսի ներկայացուցիչներ, ինչպիսիք են Դոն Պիպոն՝ Արթուր Ասատրյանը, կամ Ռոբսոնը՝ Ռուբեն Թաթուլյանը:
Եվս մեկ անգամ ուսումնասիրելով Կ. Կարապետյանին աջակցություն հայտնած ռուսաստանաբնակ գործարարների ցանկը՝ այնտեղ հայտնաբերեցինք Գենադի Ստեփանյանի անունը: Վերջինս ծագումով Արցախից է և արցախյան կլանում բավականին հայտնի դեմք է: Նա մտերիմ է նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ: Ավելին, նրա որդու՝ Լևոն Քոչարյանի և Սիրուշոյի հարսանիքի քավորն է: Գենադի Ստեփանյանը բավականին խոշոր գործարար է ՌԴ-ում, նա բիզնեսներ ունի թե Մոսկվայում, և թե Սոչիում՝ Ռ. Թաթուլյանի նման: Նա ներկայացված է որպես «Ստինկոմ» շինարարական ընկերության տնօրեն:
շարունակությունը՝ կայքում