Սերժ Սարգսյանի նախագահության վերջին օրը
Քաղաքականություն1in.am / ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, նախօրեին, որևէ հստակ պատասխան չի կարողացել տալ լրագրողների այն հարցին, թե պատկերացնո՞ւմ են արդյոք, որ 2018-ից հետո Սերժ Սարգսյանը չի լինի իշխանության մեջ: Արմեն Աշոտյանն անկասկած միակ ՀՀԿ-ականը չէ, որ չի կարող հստակ պատասխան տալ այդ հարցին: Այդ հարցին հստակ պատասխան չի տալիս նույնիսկ այն միակ ՀՀԿ-ականը, որը գուցե գիտե այդ հարցի պատասխանը՝ Սերժ Սարգսյանը:
Ի վերջո Սերժ Սարգսյանն այդ պատասխանից բացի նաև գիտե, և ամենից առաջ գիտե, որ Հայաստանի իշխանությունն այն սուբյեկտը կամ օբյեկտը չէ, որի առաջ հնարավոր է և անվտանգ է բացել որևէ վճռորոշ հարցի պատասխան: Այդ պատասխանն անմիջապես կդառնա Սերժ Սարգսյանի հակառակորդների սեփականությունը, թեև, դեռ պատասխանի կարիք ունի նաև հարցը, թե արդյո՞ք Սերժ Սարգսյանը Հայաստանի իշանության մեջ ունի զինակիցներ կամ թիմակիցներ: Ֆորմալ առումով նա ունի իհարկե կուսակիցների մի հսկա բանակ, սակայն դե ֆակտո կամ իրական քաղաքականության ռեժիմում Սարգսյանը եղել է մենակ, բայց ոչ թե այն պատճառով, որ նրան մենակ են թողել, այլ այն պատճառով, որ մենակ մնալ է ցանկացել հենց նա: Իսկ պատճառը ըստ էության այն է, որ Սերժ Սարգսյանն այդպիսով փորձել է զերծ մնալ որևէ մարտավորությունից և պատրաստ լինել հանուն իշխանության զոհաբերել ցանկացած ֆիգուր:
շարունակությունը՝ կայքում