Մայրաքաղաքում մեկնարկել են անհնազանդության խաղաղ ակցիաներ
ՔաղաքականությունԵրեկ Բագրատ Սրբազանը Հանրապետության հրապարակում բազմամարդ հանրահավաքի ավարտին ազդարարեց, որ այսօր առավոտյան ժամը 10-ից անհնազանդության խաղաղ ակցիաներ են իրականացվելու:
Քիչ առաջ «Հայոց համազգային միասնություն» կուսակցության անդամները, հետևելով Սրբազանի կոչին, փակեցին Ազատության պողոտան և կոչով դիմեցին համաքաղաքացիներին` միանալ հանուն հայրենիքի փրկության շարժմանը:
Հիշեցնենք, որ «Հայոց համազգային միասնություն» կուսակցությունն առաջին օրից ակտիվ մասնակցում է Տավուշից սկիզբ առած շարժմանը: