Հիմա Խարկովում կոշտ մարտեր են. ՌԴ-ն հարձակողական գործողությունների նոր ալիք է սկսել. Զելենսկի
ԱշխարհՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Սլովակիայի նախագահ Կապուտովայի հետ ճեպազրույցի ժամանակ հաստատել է, որ ռուսական զորքերը հարձակողական գործողությունների նոր ալիք են սկսել Խարկովի ուղղությամբ։ Այս մասին գրել է pravda.com.ua կայքը:
«Ուկրաինան նրանց այնտեղ դիմավորել է զորքերով, բրիգադներով և հրետանիով։ Նրանք ավելի շատ ուժեր են ներգրավել այս ուղղությամբ, բայց մեր զինվորականները, մեր հրամանատարությունը գիտեր այդ մասին և հաշվարկել էր ուժերը՝ հակառակորդին դիմավորելու համար։ Հիմա այդ ուղղությամբ կոշտ մարտեր են, մենք նրանց կրակով ենք դիմավորել», - ասել է Զելենսկին: