Շուռնուխի բնակիչների համար 2024 թ․ բյուջեում փոխհատուցում նախատեսված չէ
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
2024 թվականի պետական բյուջեով ֆինանսական միջոցներ նախատեսված չեն Շուռնուխի այն բնակիչների ամսական վճարումների համար, որոնք դեռ չեն ստացել խոստացված տները։ Այս մասին հայտնեցին աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։
Մայիսի սկզբին գրել էինք, որ Շուռնուխի բնակիչները, որոնց տներն անցել են Ադրբեջանի վերահսկողության տակ և դեռ նոր տները չեն ստացել, իշխանությունը կտրել է նրանց ամսական դրամական օգնությունը, որը, ի թիվս այլ բաների, ծախսվում էր վարձավճարը մուծելու համար։
Նախարարությունից մեր հարցմանը պատասխանեցին, որ կառավարության 2021 թվականի փետրվարի որոշման համաձայն սոցիալական օգնությունը պետք է տրամադրվեր մինչև 2023 թվականի դեկտեմբերը ներառյալ, ինչն էլ իրականացվել է:
«2024 թվականին այդ միջոցառման իրականացման համար պետական բյուջեով ֆինանսական միջոցներ նախատեսված չեն», - նշված է պատասխանում։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/arm24live