«Մենք դուր գալու խնդիր չունենք, մենք ճիշտն ենք ասում»․ Վարչապետ
ՔաղաքականությունՀայաստանի իշխանությունները թույլ են տվել ե՛ւ վատ նշանակումներ, ե՛ւ վարչական միջամտության դեպքեր, բայց նրանք ընդունում են իրենց սխալները եւ շտկում են դրանք: Այս մասին մարտի 29-ին Կոտայքի մարզ կատարած աշխատանքային այցի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ, ՀՀԿ առաջին փոխնախագահ Կարեն Կարապետյանը:
«Մենք պետք է ապագայի տեսլական ունենանք: Եվ այն վեց ամսվա ընթացքում, որ սկսել ենք աշխատել, կատարել ենք այն ամենը, ինչ խոստացել ենք: Ես գիտեմ, ինչ կարելի է կատարել մեկ օրում, ինչ՝ մեկ շաբաթում, ինչ՝ մեկ տարում: Եթե ժամկետները չպահպանենք, ապա ավելի շուտ առաջ կընկնեք, քան հետ: Հաստատ հետ չենք ընկնի: Քանի որ մենք ռեալ ժամկետներ ենք նշում: Բայց մենք ձգտում ենք ճիշտն ասել, ոչ թե արհեստականորեն դուր գալ»,- նշել է Կարապետյանը: