Սկանդալային բացահայտում Դինքի սպանության գործով
ԱշխարհՀրանտ Դինքի սպանության գործով օրեր առաջ ձերբակալված լրագրողներից Մուամեր Այի հետ կապված սկանդալային բացահայտում է տեղի ունեցել։
Թուրքական Sozcu պարբերականի փոխանցմամբ՝ Հրանտ Դինքի սպանությունից հետո մարդասպան Օգյուն Սամասթի համար Ստամբուլից Տրապիզոն մեկնող միջքաղաքային ավտոբուսի տոմս է պատվիրված եղել «պարոն Օգյունի» անունով։
Հետաքրքիրն այն է, որ դեռ թուրքական ոստիկանությունը չգիտեր, թե ով է Հրանտ Դինքին սպանող անձը, լրագրող Մուամեր Այը զանգահարել է ոստիկանություն ու ասել, որ Հրանտ Դինքին սպանած Օգյուն Սամասթը Ստամբուլից «Մետրո» ընկերության ավտոբուսով մեկնում է Սամսուն։
Ոստիկանությունը հենց Սամսուն քաղաքի ավտոկայանի մոտակայքում էլ ձերբակալել էր Օգյուն Սամասթին։
Մուամեր Այի ու նոր ձերբակալված մյուս կասկածյալների հարցաքննությունը շարունակվում է։