Կարապետյանը գնեց «Հրազդան-ՋԷԿ»-ը
ՏնտեսությունՀանրային ծառայություները կարգավորող հանձնաժողովի կայքից տեղեկանում ենք, որ այսօր տեղի է ունեցել նիստ, որի ընթացքում ռուսաստանաբնակ հայ գործարար Սամվել Կարապետյանը գնել է Հրազդան ՋԷԿ-ը:
ՀԾԿՀ-ի կայքի փոխանցմամբ՝ հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ կետը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1.Թույլատրել «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ» ընկերությանը սեփականությանիրավունքով իրեն պատկանող «Հրազդանի էներգետիկ կազմակերպություն(ՀրազՋԷԿ)» բաց բաժնետիրական ընկերության 100 (հարյուր) տոկոս բաժնետոմսերը վաճառելու «Տաշիր Կապիտալ» փակ բաժնետիրական ընկերությանը: