Անձրև, ամպրոպ. եղանակը՝ Հայաստանում
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Երևան քաղաքում՝
Մայիսի 14-16-ը, 17-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է, 17-ի երեկոյան ժամերին, 18-ի գիշերը հնարավոր է անձրև և ամպրոպ, քաղաքի առանձին հատվածներում՝ ինտենսիվ, հնարավոր է նաև կարկուտ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 16-20մ/վ արագությամբ։ Մայիսի 18-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Հանրապետության տարածքում`
Մայիսի 14-16-ը՝ շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ, 17-ին, 18-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին շրջաններում՝ ինտենսիվ, հնարավոր է նաև կարկուտ։ Մայիսի 18-ի ցերեկը առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև։
Քամին՝ հարավարևմտյան՝ 3-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը մայիսի 13-14-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 4-6, 15-ի գիշերը՝ 2-3 աստիճանով։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/arm24live