Ովքե՞ր են Ծառուկյանին խոստացել ՀՀ-ում ներդրումներ անել. նրանք սովորական հարուստներ չեն
Տնտեսություն«Ժամանակ» թերթը գրում է.
«Տեսնելով, որ մենք հաղթելու ենք, իմ գործընկերները այս 5 օրվա մեջ զանգահարել են, ասել են՝ պատրաստ ենք 15 մլրդ դոլարի ներդրում կատարել Հայաստանում»,- երեկ Երեւանի մարզահամերգային համալիրում իր համակիրների առջեւ ամփոփիչ հավաքի ժամանակ հայտարարել է Գագիկ Ծառուկյանը։
Մեր տեղեկություններով՝ այդ գումարները Ծառուկյանին խոստացել են Հայաստանում ներդնել Դուբայի եւ Քաթարի շեյխերը, որոնց հետ նա ունի վաղեմի ընկերական բարեկամություն եւ բազմամիլիոնանոց բիզնեսներ այդ երկրներում։ Մեր տեղեկություններով՝ դրանք սովորական հարուստներ չեն, այլ այդ երկրներում բարձրաստիճան միլիարդատեր պաշտոնյաներ են»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում