Հայերեն


Կրակոցներ՝ Արարատի մարզում․ Մասիսում մի խումբ անձինք փայտերով և մահակներով հարվածներ են հասցրել «Chevrolet Volt»-ի ուղևորներին

Հասարակություն

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին


SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ մայիսի 11-ին՝ ժամը 19։15-ի սահմաններում, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության  քրեական ոստիկանությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել որ Մասիսում վիճաբանություն է տեղի ունեցել որի ժամանակ հնչել են կրակոցներ։ Մասիս են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության ծառայողները ու տեղում պարզվել է որ տեղեկությունը հավաստի է։

Պարզվել է որ  ժամը 19։10-ի սահմաններում Մասիս քաղաքի Հերացու փողոցի 26/21 հասցեի դիմաց միմյանց հանդիպակաց երթևեկել են «ՎԱԶ 2112», «Chevrolet Volt» և «Opel» մակնիշի ավտոմեքենաները, որից հետո «Նիվա»-ից և «Opel»-ից իջել են մի խումբ անձինք և խուլիգանություն կատարելու դիտավորությամբ հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելով  հայհոյանքներ հնչեցնելով՝  նախապես իրենց հետ վերցված փայտերով և մահակներով մի քանի անգամ հարվածլ են «Chevrolet Volt»-ի ուղևորներին, որի ընթացքում  ատրճանակից արձակվել են կրակոցներ:

Դեպքի վայր է մեկնել նաև  ոստիկանության Մասիսի բաժնի հերթապահ խումբը օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ, ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնի խումբը։ Դեպքի փաստով Մասիսի քննչական բաժնում  ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասի և 334-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ոստիկանների ու քննիչների ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ «ՎԱԶ 2112» ավտոմեքենայի վարորդը Արագածոտնի մարզի բնակիչ 22-ամյա Տիգրան Մ․-ն է, «Opel»-ի վարորդը՝ Արագածոտնի մարզի բնակիչ 26-ամյա Հրանտ Գ․-ն, իսկ վերջիններիս ուղևորներն են Արագածոտնի մարզի բնակիչներ 28-ամյա Մկրտիչ Դ․-ն, 26-ամյա Արմեն Թ․-ն, 21-ամյա Շանթ Ղ․-ն, 23-ամյա Քերոբ  Ղ․-ն, 23-ամյա Համբարձում Գ․-ն և 24-ամյա Էմին Գ․-ն, ովքեր մայիսի 11-ին ժամը 19։10-ի սահմաններում  Մասիս քաղաքի Հերացու փ. 26/1 հասցեի դիմաց անձնական հարցի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ փայտերով և մահակներով հարվածներ են հասցրել «Chevrolet Volt» մակնիշի ավտոմեքենայի վարորդ, Արարատի մարզի բնակիչ 28-ամյա Շավարշ  Դ․-ին, ով էլ իր մոտ եղած ատրճանակից  կրակոցներ է արձակել: Դեպքի վայրի զննությամբ փորձագետի կողմից հայտնաբերվել է մի քանի հատ 9մմ տրամաչափի կրակված  պարկուճ:

Ոստիկանները մայիսի 12-ին Տիգրան Մ․-ին հայտնաբերել ու  ձերբակալել և տեղափոխել են ոստիկանության Մասիսի բաժնի ձերբակալվեծների պահման վայր: Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են միջոցառումներ՝ հանցագործության մյուս մասնակիցներին  և ատրճանակը հայտնաբերելու ուղղությամբ:

Ծանուցում.
Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Առավել մանրամասն` այստեղ.

 https://t.me/arm24live

Խաղաղություն՝ առանց զիջումների և առանց պարտադրված նախապայմանների․ «Ուժեղ Հայաստան»Ինչպես Ալիևն ու Նիկոլը սանձազերծեցին 44-օրյա պատերազմը․ «ՀայաՔվե»«Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել». «ՀայաՔվե»-ի անդամները՝ ԵռաբլուրումՈչինչ և ոչ ոք չի մոռացվի. Հավերժ փառք մեր հերոսներին. «Ուժեղ Հայաստան»44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին՝ անդրադարձ Արցախի ողբերգության ակունքներին ու քաղաքական պատասխանատվությանը. Ավետիք Չալաբյան«Հայոց Արծիվներ» ջոկատը պատերազմի առաջին օրերին մեկնեց Արցախ՝ Հայրենիքը պաշտպանելուՆԱՏՕ-ն մեր տարածաշրջանում ունի մեկ գերխնդիր` Բաքու-Ջեյհան նավթամուղը. Արշակ ԿարապետյանՓաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. Սամվել Կարապետյան Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՆիկոլ Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը» դուռ է բացում նոր զիջումների համար․ Տիգրան ԱբրահամյանՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱլիևը կանգ չի՛ առնի․ Ուժեղ ՀայաստանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերումԹրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկըՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էԲաքուն արդեն խոսում է իր օրակարգով․ իսկ Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ ԴավթյանԲայրամովի ելույթն ու իրականությունը․ ինչի մասին լռում է Ադրբեջանը․ Լիանա ԳասպարյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըTashir Arena-ում այսօր խառը մենամшրտերի միջազգային մեծ երեկո է. հնարավորության հարթակ՝ նաև հայ մարզիկների համարՓաշինյանը մեր մտավորականությանը փորձում է բարոյապես ոչնչացնել. Ավետիք ՉալաբյանԵրբ քաղաքական էլիտայի կենսամակարդակը կտրուկ անջատվում է հասարակության միջին կենսամակարդակից, սոցիալական արդարության մասին թեզերը կորցնում են իրենց առաջնային համոզչությունը. Հ. ԿամենդատյանԱդրբեջանը Հայաստանին ոչինչ չի զիջելու և նորանոր պահանջներ է ներկայացնելու. Արմեն ՄանվելյանՀայաստանի իրական նպատակը պետք է լինի գերտերություններից կախվածության նվազեցումը. Արեգ ՍավգուլյանՀատկապես 2018-ից հետո կրթության մակարդակն անկում է ապրել. Ատոմ ՄխիթարյանԽաղաղությունն անհնար է առանց Արցախի հարցի արդար լուծման. Աննա ԿոստանյանE-auto-ն պաշտոնապես կներկայացնի ARCFOX էլեկտրամոբիլները Հայաստանում․ մեկնարկը՝ Auto Show-ին, գինը՝ սկսած 6 450 000 դրամիցՄԱԿ, Ադրբեջան և ԵԱՏՄ ԵՄ ընտրություն․ Հայաստանը ինչ է շահում, ինչ կորցնումՌալֆ Յիրիկյանը՝ թվային փոխակերպման գնի մասին 13-րդ տարածաշրջանային HR համաժողովումՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Վահագն Ներսիսյան Ստիպեցինք Փաշինյանին դասեր քաղել. այլևս ոչ մի զիջում չի լինելու. տեսանյութՄեր ինքնության և մշակույթի դեմ պատերազմ է. Արսեն Գրիգորյան35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ» Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» «Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ» Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»
Ամենադիտված