Օլիմպիական խաղերի կրակը կլինի Կաննի կինոփառատոնում
ՍպորտՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի կրակն այս տարի կլինի նաև Կաննի 77-րդ կինոփառատոնում:
Մայիսի 21-ի գիշերը կցուցադրվի ռեժիսոր Միքայել Գամրասնիի «Օլիմպիականներ» անվանումով վավերագրական ֆիլմը, որտեղ Ֆրանսիայի օլիմպիական և պարալիմպիկ չեմպիոնները ներկայացնում են իրենց պատմությունները:
Հատուկ ցուցադրության պատվավոր հյուրերը կլինեն հիմնականում մարզական գործիչներն ու հայտնի մարզիկները:
Հիշեցնենք, որ 12-օրյա ծովային ճամփորդությունից հետո մայիսի 8-ին հունական Օլիմպիա ավանում վառված Օլիմպիական խաղերի կրակը հասել է Ֆրանսիայի Մարսել քաղաք, որտեղից փոխանցավազքը մեկնարկել է:
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/arm24live