Ուսիկ․ Օլիմպիական ոսկե մեդալս միշտ ավելի կարեւոր կլինի, քան բացարձակ չեմպիոնի կոչումը
ՍպորտՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերծանր քաշային կարգում WBA, WBO, IBO եւ IBF վարկածներով աշխարհի չեմպիոն, ուկրաինացի Ալեքսանդր Ուսիկը (21-0, 14 նոկաուտ) խոսել է բռնցքամարտում օլիմպիական մրցաշարի կարեւորության մասին։
«Օլիմպիական խաղերում իմ նվաճած ոսկե մեդալը միշը ավելի կարեւոր կլինի ինձ համար, քան պրոֆեսիոնալ բռնցքամարտում աշխարհի բացարձակ չեմպիոնի կոչումը։ Բռնցքամարտով, ձյուդոյով, կարատեով զբաղվողները երազում են Օլիմպիական խաղերի մասին։
Ես մասնակցել եմ երկու Խաղերի եւ նվաճել եմ միայն մեկ մեդալ։ Դրա համար պահանջվում է չորս տարի։ Իմ վերջին մրցակից Կլեմենտե Ռուսոն 16 տարում մասնակցել է չորս Խաղերի, բայց այդպես էլ ոսկե մեդալ չի նվաճել։
Աշխարհի չեմպիոնի գոտին կարելի է նվաճել կես տարում կամ մեկ տարում։ Իսկ ոմանց համար պրոֆեսիոնալ բռնցքամարտն ընդամենը բիզնես է»,- Ալեքսանդր Ուսիկի խոսքը մեջբերում է Boxing Scene-ը։
Մայիսի 18-ին Սաուդյան Արաբիայում 37-ամյա Ալեքսանդր Ուսիկը չեմպիոնական մենամարտ կանցկացնի WBC վարկածով աշխարհի չեմպիոն, 35-ամյա բրիտանացի Թայսոն Ֆյուրիի (34-0-1, 24 նոկաուտ) հետ։
Ալեքսանդր Ուսիկը ոսկե մեդալը նվաճել է 2012թ․ Լոնդոնի Օլիմպիական խաղերում, 91 կգ քաշայինների պայքարում։