Հայերեն

Լուկաշենկոն Հայաստանի մասով բացեց փակագծերը

Աշխարհ

Armlur.am / Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն նախօրեին Մինսկում իր դիվանագիտական ծառայությունն ավարտող Հայաստանի դեսպան Արմեն Խաչատրյանի հետ հրաժեշտի հանդիպման ընթացքում հանդես է եկել սկանդալային հայտարարությամբ: Նա, անդրադառնալով տարեսկզբին մեծ աղմուկ հանած բլոգեր Արելքսանդր Լապշինի արտահանձնման հարցին, տարակուսակքով ասել է. «Բայց Հայաստանն այստեղ ի՞նչ կապ ունի: Հայաստանը ինձ Լապշինի հարցով երբեք չի դիմել, ոչինչ չի ասել, Ադրբեջանի կողմից հետախուզում էր հայտարարվել, մենք էլ ձերբակալել էինք, ո՞ւմ պետք է հանձնեինք»: Հատկանշական է, որ Լուկաշենկոն դա արել է Արմեն Խաչատրյանի հետ հանդիպմանը, որը Լապշինի արտահանձնման ողջ պատմության ընթացքում ծպտուն անգամ չհանելով՝ արդեն բլոգերի՝ Բաքու տեղափոխելուց հետո արդարացավ, թե եթե Իսրայելն ու Ռուսաստանը չկարողացան ոչինչ անել, ինքն ինչ պիտի աներ: Բայց հիմա Լուկաշենկոն փաստորեն ամրագրում է, որ ՀՀ դեսպանը /բարեբախտաբար՝ նախկին/ երբեւէ անգամ չի էլ փորձել որեւէ բան անել: Ավելին՝ Բելառուսի նախագահը նաեւ բացահայտում է, որ Հայաստանի արտգործնախարարությունը եւս ոչինչ չի արել, առհասարակ՝ Հայաստանի Հանրապետությունը որեւէ բան չի արել: Մինչդեռ մենք հիշում ենք, թե ինչպես էր ՀՀ ԱԳՆ-ն պարբերաբար հատարարում, թե իրենք ինտենսիվորեն զբաղվում են Լապշինի հարցով: Զուգահեռաբար նաեւ իշխանական քարոզչությունը հանգստացնում էր, թե Ռուսաստանի եւ Իսրայելի դիվանագիտական խողովակները ինտենսիվ քննարկումներ են տանում Մինսկի հետ, եւ իբր թե հայկական կողմն էլ ակտիվորեն հետեւում է այդ ամենին: Լուկաշենկոն, սակայն, նաեւ այդ սուտն է բացահայտել՝ հայտարարելով. «Առաջին անգամ այս մասին հրապարակավ հայտարարում եմ՝ Լապշինը երեք երկրի քաղաքացի է, այդ երկրներից որեւէ մեկը չէր ուզում նրան վերցնել: Եւ արտահանձման հարցը հետագայում դարձավ շահարկման թեմա, ու այսօր յուրաքանչյուր կողմ այն օգտագործում է, ինչպես իրեն է ձեռնտու»: Այսպիսով՝ Հայաստանի նկատմամբ ոչ բարեկամական դիրքորոշում ունենալու մեջ մեղադրվող Բելառուսի նախագահը, փաստորեն, հստակորեն ցույց է տալիս, որ խնդիրը ոչ թե իր դիրքորոշումն է, այլ հայկական կողմի՝ զանգ կախելու սիրահար Էդվարդ Նալբանդյանի եւ նրա վերադասի բացարձակ անգործությունը: Եվ կոնկրետ այս դեպքն աչքի առջեւ ունենալով՝ կարելի է վստահորեն պնդել, որ նույն՝ անգործության գործոնն է որոշիչը նաեւ մնացած երկրների հետ խնդրահարույց հարաբերություններում եւ մեր ունեցած խոշոր ձախողումների հիմքում: Սաֆարովի արտահանձնումը, ի դեպ, դրա մեկ այլ ցցուն դրսեւորումն էր: Հ.Գ. 1 Այսօր Հայաստանի արտգործնախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը «Ազատություն» ռադիոկայանին հայտնել է, որ պաշտոնական Երևանը մի քանի անգամ դիմել է Մինսկին ռուսաստանցի բլոգեր Ալեքսանդր Լապշինի արտահանձնման հարցով: «Մենք Բելառուսի հետ այս հարցը մի քանի անգամ տարբեր մակարդակներով բարձրացրել ենք»: Հ.Գ. 2 Լուկաշենկոն ստո՞ւմ է:

Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի մինչև նոյեմբերի 12-ըՀայաստանյան քաղաքական ուժերի միասնական հայտարարությունը․ ՀայաՔվեՏարոն Չախոյանի հայտարարությունը՝ Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի համատեքստում․ պահանջում են իրավական գնահատական տալ. Աննա ԿոստանյանՓաշինյանը հասկանում է՝ բախվել է մի ուժի, որը խափանելու է իր ծրագրերը, չենք ընկրկելու․ Մարիաննա ՂահրամանյանՋանքերդ ջուրն են գնալու, չես կարողանալու մեզ թուլացնել. Տիգրան ԱբրահամյանՍահմանադրությամբ նախատեսված բոլոր հնարավոր միջոցները կօգտագործենք. Նարեկ ԿարապետյանՀայտարարում ենք համազգային համախմբման ձևավորման մասին․ ընդդիմադիր ուժերի հայտարարությունըՓաշինյանը կորցրել է ինքնատիրապետումը և հայտնվել է Ալիևի գերության մեջ․ ՂազարյանԺամանակն է միավորվելու՝ հանուն Հայաստանի անկախության պահպանման. Ուժեղ Հայաստան58 հայ շախմատիստ է մասնակցում Եվրոպայի պատանիների և աղջիկների առաջնությանըՈր ուժերն են Սամվել Կարապետյանի տանը մասնակցում քաղաքական հավաքինՊուտինը Ռուս-Հայկական Համալսարանի պրոռեկտորին պարգևատրել է Բարեկամության շքանշանովԱրտակարգ հանդիպում ընդդիմադիր ուժերի հետՊուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ժողովրդական միասնության օրվա առթիվԿԲ-ն զգուշացնում է․ քաղաքացիների տվյալներով առանց նրանց համաձայնության վարկեր են ձևակերպում11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրելՎստահ եմ՝ Սամվել Կարապետյանին կտանեն կալանքի. հավա՞ք է լինելու, Նարեկ Կարապետյանը մանրամասնեցԻշխանությունը փորձում է դատարանի միջոցով կալանքի տանել Սամվել Կարապետյանին․ Նարեկ ԿարապետյանՀայ կանայք վերցրել են երկիրը փրկելու բեռը․ Մհեր ԱվետիսյանԺողովորդն էլ է հասկանում, որ ընտրությունը հստակ է՝ կա՛մ Ալիևի Սահմանադրությունն ու Փաշինյանի բռնապետությունը, կա՛մ «Ուժեղ Հայաստանը» և մեր անկախության պահպանումըՔննչականի մուտքի մոտ Ուժեղ Հայաստանի աջակիցները պարում ենԱրարատի ոստիկանները ապօրինի պահվող հրացաններ են հայտնաբերելՔննչականի դիմաց Սամվել Կարապետյանի աջակիցների թիվը գնալով ավելանում է․ հնչում են «Սամվել» վանկարկումներըԳերմանիայի քաղաքական գործիչները շնորհավորել են դեմոկրատներին ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում հաղթանակի կապակցությամբ«Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրները հավաքվել են՝ աջակցելու Սամվել ԿարապետյանինԵրևանի կենտրոնում իշխանությունը մինչև ատամները զինված ուժայիններով պայքարում է Ազգային բարերարի դեմ. սա ամոթի և խայտառակության օր է․ Մարիաննա ՂահրամանյանԻնչպես է հաշվարկվում կենսաթոշակըԻնչքան պետք ա՝ կնստենք, դա չի հարցը, Ալիևը չի կարողանալու մեզ ստորացնել. ԿարապետյանԴավիթ Հովհաննիսյանի արդյունքը ԱԱ-ումՀանրայինը դադարել է կատարել իր աշխատանքը և ծառայում է միայն ՔՊ-ին. Ավետիք ՉալաբյանՎրաստանը ցանկանում է անդամակցել ԵՄ-ին՝ պահպանելով իր ինքնիշխանությունը․ ԿոբախիձեԱրտահանման խրախուսմանը միտված ծրագիր Կոնվերս Բանկի ՓՄՁ հաճախորդների համար Փաշինյան, ո՞վ է Ալիևի Սահմանադրության նախագիծը ադրբեջաներենից թարգմանել հայերեն. Էդգար ՂազարյանՌեպրեսիվ մեքենան` ընդդեմ պայքարողի և չհանձնվողի. Մարիաննա ՂահրամանյանԱզգային համերաշխությունը մեր անվտանգության և բարեկեցության գրավականն է. Մհեր ԱվետիսյանԶանգեզուրի միջանցքը հնարավոր է անվանվի «Մեծ թուրանի» միջանցք. Արեգ ՍավգուլյանՍամվել Կարապետյանը ձերբակալված է. տեսանյութՆիկոլը ՀՀ֊ն ռեսպուբլիկա TRIPP է դարձնում. Արշակ Կարապետյան Ժողովրդին համախմբելը առաջնորդի պարտականությունն է. Մհեր ԱվետիսյանՓաշինյանի հակաեկեղեցական արշավին միացել է նաև Հ1-ը. տեսանյութՍեպտեմբերի 27-ը վարչախումբը միտումնավոր է անտեսում` որպես հիշատակի օր. Աննա ԿոստանյանUcom-ը՝ Միկրոէլեկտրոնիկայի միջազգային 21-րդ օլիմպիադայի գլխավոր հովանավոր Պահանջում ենք Հանրային հեռուստաընկերությունից վերանայել իր քաղաքականությունը. Մենուա ՍողոմոնյանՄարդիկ սկսում են հավաքվել Սամվել Կարապետյանի առանձնատան մոտ. տեսանյութՓաշինյանը չի կարող «համոզել» «Ուժեղ Հայաստանին», որևէ ճնշում մեզ հետ չի պահելու. Մարիաննա ՂահրամանյանՓաշինյանի՝ ընդդիմության նկատմամբ քաղաքական հետապնդումների իրական պատճառը. տեսանյութCOP17-ում ներկայացվել է Ակբա բանկի Կայուն զարգացման հաշվետվությունը Հայ ժողովուրդը մերժում է Ալիևի սահմանադրությունը. տեսանյութՎախկոտ Նիկոլ Փաշինյանը դիմակավորված և զինված անձանց միջոցով մեզ «համոզելու» պրոցեսի մեջ է. Արեգա ՀովսեփյանՔՊ-ի քաղաքական մանր «ժուլիկության» մասին. Գառնիկ Դավթյան
Ամենադիտված