Հայ աթլետները կպայքարեն օլիմպիական ուղեգրերի համար
ՍպորտՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Արտաշատի մարզադաշտում մայիսի 19-ին կանցկացվի Գառնիկ Ղուկասյանի հիշատակին նվիրված աթլետիկայի միջազգային ավանդական մրցաշարը:
Աթլետիկայի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Գրիգոր Բարսեղյանը նշել է, որ միջոցառումը ընտրական բնույթ կկրի: Նախատեսված է 10 մարզիկ-մարզուհու մասնակցությունը Իզմիրում մայիսի 25-26-ին կայանալիք Բալկանյան երկրների օլիմպիական վարկանիշային առաջնությանը: Դրան կհաջորդի հունիսի 7-12-ը Հռոմում կայանալիք Եվրոպայի առաջնությունը, որը նույնպես վարկանիշային է:
Հայաստանից առնվազն 16 աթլետ կմեկնի հունիսի 22-ին Ջիբրալթարում անցկացվելիք Եվրոպայի փոքր երկրների առաջնությանը:
Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ, հեռացատկի Եվրոպայի ռեկորդակիր Ռոբերտ Էմմիյանի աջակցությամբ 14 հոգանոց հավաքականը Փարիզում տեղի մարզիկների հետ հունիսի 6-20-ը երկրորդ համատեղ ուսումնամարզական հավաքը կանցկացնի: