Նաիրը շատ է ցանկանում ուժերը փորձել Եվրոպայում, բայց դեռ վաղ է դրա մասին խոսելը. Ալեքսանդր Կլյուև
ՍպորտՄոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Թիկնիզյանի գործակալ Ալեքսանդր Կլյուևը խոսել է հայ ֆուտբոլիստի՝ կարիերան Եվրոպայում շարունակելու հնարավորության մասին:
«Նաիրը շատ է աշխատում իր վրա: Բավականին էմոցիոնալ, միաժամանակ անկեղծ, պարկեշտ և աշխատասեր տղա է։ Նա բոլոր ջանքերը գործադրում է առաջընթաց գրանցելու և իր նպատակներին հասնելու համար։
Նաիրը շատ է ցանկանում ուժերը փորձել Եվրոպայում, ինչպես «Լոկոմոտիվի» ֆուտբոլիստներից շատերը, բայց դեռ վաղ է դրա մասին խոսելը»,- Կլյուևի խոսքերը մեջբերում է Metaratings.ru-ն։
Հիշեցնենք, որ նախորդ տարվա ամռանը շատ էին տեղեկություններն այն մասին, որ եվրոպական թոփ առաջնությունների տարբեր ակումբներ հետաքրքրված են Հայաստանի ազգային հավաքականի 25-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով:
Ընթացիկ մրցաշրջանում Թիկնիզյանը ռուսական թիմի կազմում բոլոր մրցաշարերում մասնակցել է 29 հանդիպման, դարձել 9 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ: