Հայերեն

Նոր փու՞լ Ղարաբաղի հարցում

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Աստիճանաբար տպավորություն է ստեղծվում, որ ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացն սկսում է շարժվել մեռյալ կետից: Երևանում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ռիչարդ Հոգլանդը հանդես եկավ կարևոր հայտարարությամբ: Մասնավորապես նա նշել էր, որ «կա ծրագիր, որը քննարկում ենք և որը բաղկացած է երեք մասից»: Ընդ որում, նա ընդգծել է, որ այդ փաստաթուղթը ԱՄՆ–ի դիրքորոշումը չէ, այլ արտահայտում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ընդհանուր մոտեցումը: Երկրորդ` դա, այսպես կոչված, «Լավրովի պլանը» չէ:
Այլ մանրամասներ համանախագահը չի հայտնել: «Տեղին չէ, որ ես դրա մասին մանրամասներ ներկայացնեմ։ Երկու կողմերը, որոնք բանակցում են դրա շուրջ, պետք է առանձին հարցերի շուրջ դեռևս աշխատեն: Եվ դիվանագիտության մեջ, ինչպես թղթախաղ խաղալիս, չես կարող բոլոր խաղաքարտերը սեղանին դնել: Հնարավոր է` ծրագրի ինչ–որ մի մաս փոփոխություն կրի, այդ իսկ պատճառով մենք մանրամասների մասին չենք խոսում»,– ասել է նա:
Ուշագրավ է, որ նա խոսել է նաև նախագահների հնարավոր հանդիպման մասին:
«Հուսով ենք, որ մոտ ապագայում, բայց ոչ մեկ ամիս հետո, երկու արտգործնախարարները կհանդիպեն` նախագահների հանդիպում պատրաստելու համար: Դիվանագիտական գործընթացներն այս պահին ընթանում են»,– ասել է նա: Եթե նախագահների հանդիպումը կայանա, այն կլինի առաջինը Սանկտ–Պետերբուրգից հետո: Իսկ Պետերբուրգում կայացած հանդիպումից հետո հատկապես հայկական կողմը բավականին կոշտացրել էր դիրքորոշումը` նշելով, որ եթե Ադրբեջանը չի կատարում ստանձնած պարտավորությունները, մասնավորապես չի կատարում Վիեննայի ու Սանկտ–Պետերբուրգի համաձայնությունները, բանակցելն անիմաստ է: Ուստի երկու կողմն էլ խոստովանել է, որ բանակցություններ չկան: Բայց դա ամենևին չի նշանակում, թե կողմերը չեն հանդիպում համանախագահողների կամ համանախագահ երկրների ղեկավարների հետ: Այդ առումով բանակցություններ, իհարկե, կան: Սրան հավելենք այն, որ միայն այս ամսվա ընթացքում ՀՀ և Ադրբեջանի նախագահները հանդիպել են թե Ֆրանսիայի, թե Ռուսաստանի նախագահների հետ: Օրակարգում, իհարկե, եղել է ԼՂ հակամարտության հարցը:
Ու եթե հիմա նախապատրաստվում է նախագահների հանդիպում, նշանակում է, գործընթացը մեռյալ կետից շարժվում է:
Ուշագրավ է, որ Հոգլանդի ասուլիսի նախօրեին հայտարարությամբ հանդես եկավ Ֆրանսիայի արտգործնախարար Ժան–Մարկ Էյրոն և նշեց, որ Փարիզը պատրաստ է կազմակերպել նախագահների հանդիպում: Ընդ որում, նա նաև ընդգծեց, որ դա տեղի կունենա այն դեպքում, «եթե կողմները ցանկանան շարունակել բանակցությունները և ստորագրեն խաղաղության համաձայնագիր»:
Արդյո՞ք կողմերը մոտ են խաղաղության համաձայնագրի կնքմանը: Դեռ մեկ ամիս առաջ ՌԴ արտգործնախարար Լավրովը հայտարարեց, որ կողմերը համաձայնեցրել են բոլոր կետերը, մնում է 1–2 կարևոր հարց: Նույնը հայտարարել էր ամերիկյան կողմը: Ըստ էության, այդ մասին նաև ասել է հայկական կողմը: Իհարկե, ոչ իշխանությունների միջոցով: Հ1–ին տված իր հարցազրույցում այդ մասին հայտարարեց առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանը`ընդգծելով, որ ինքը գիտի, թե ինչ 1–2 կետի մասին է խոսքը, սակայն իրեն լիազորություն չի վերապահում այդ մասին բարձրաձայնել:
Վերը նշված այս ամբողջ գործընթացի համապատկերում ուշագրավ է դառնում երկու կարևոր հանգամանք, որոնք արտաքուստ այս պրոցեսի հետ որևէ կապ չունեն: Առաջինը տեղի է ունենում Հայաստանում: Մեզանում ընթացող նախընտրական քարոզարշավում իր որդեգրած դիրքորոշմամբ առանձնանում է Կոնգրես–ՀԺԿ դաշինքը, ավելի ճիշտ` Կոնգրեսը (տվյալ դեպքում ՀԺԿ–ն ավելի շատ կցորդի դեր է խաղում): Իր նախընտրական քարոզարշավի մեխը Կոնգրեսը հռչակել է ԼՂ հակամարտության կարգավորումը` «խաղաղություն, բարիդրացիություն, հաշտություն» սկզբունքով: Այսինքն, բանակցային սեղանին եղած փաստաթղթի իրագործում: Կոնգրեսականները շրջում են մարզերում և մարդկանց քարոզում այն միտքը, որ ԼՂ հարցը պետք է հնարավորինս արագ լուծվի եղած տարբերակով (դա լավ է, թե վատ, այլ խոսակցության թեմա է): Կոնգրեսի առաջնորդ, առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանը 1–ժամանոց հարցազրույցներ է տալիս Հանրային, «Կենտրոն» հեռուստաընկերություններին, որոնց ընթացքում խոսում է բացառապես այդ թեմայի շուրջ: Արդյո՞ք այս ամենը պատահական է: Արդյո՞ք այստեղ չկա հասարակությանը ԼՂ հարցով առաջիկայում սպասվող զարգացումներին նախապատրաստելու նպատակ:
Երկրորդ հանգամանքը վերաբերում է Ադրբեջանին: Այդ երկրի ղեկավարությունը տասնյակ տարիներ լվացել է իր քաղաքացիների ուղեղը, թե հետ ենք վերցնելու Ղարաբաղը, Երևանն էլ հետը: Ու ամեն անգամ ներքին խնդիրներից իր հանրության ուշադրությունը շեղելու նպատակով առաջին պլան է բերել ԼՂ հարցը, սրել վիճակը սահմանին: Բայց Ալիևն ինքը համաձայնություն է տվել նույն այդ Մադրիդյան կոչվող սկզբունքների վրա այսօր սեղանին դրված փաստաթղթին, որի 1–2 կետերն են մնացել, որ պետք է համաձայնեցվեն: Իսկ այդ փաստաթղթով նախատեսվում է Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի իրացում` կամարտահայտության միջոցով: Այսինքն, թեև տարածքների մի մասը նրանք հետ կստանան, բայց Ղարաբաղը կանկախանա: Ու հիմա ինչպե՞ս Ալիևը դա բացատրի իր ժողովրդին, ում տարիներ շարունակ այլ բան է կերակրել:
Գուցե պատահակա՞ն չէ, որ այժմ Ադրբեջանում շրջանառության մեջ է դրվել երկրի նախագահին վիրավորող, վարկաբեկող նյութերի հրապարակումը կամ նրա հասցեին վատ խոսք հնչեցնելը դատապարտող օրենքը խստացնելու մասին այդ երկրի գլխավոր դատախազության առաջարկած օրինագիծը: Ի վերջո, չմոռանանք Ալիևի հայտնի դժգոհությունն առ այն, թե միջազգային հանրությունն իր վրա ճնշում է գործադրում` ճանաչելու Արցախի անկախությունը:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Թույլ մի՛ տվեք խլել ձեր ընտրական իրավունքը․ գնացե՛ք և քվեարկե՛ք 8-ի օգտին․ Գոհար ՄելոյանԲարձր տրամադրություն, ուրախ ընդունելություն ու անսահման ջերմություն, սիրելի՛ աբովյանցիներ, շնորհակալ ենք. Էդուարդ Բաբայան (տեսանյութ) «Բացահայտում» ՀԷՑ-ի մասինԵթե վեց ընդդիմադիր պատգամավորները չքվեարկեն քո օգտին, հրաժարական կտա՞ս․ քաղաքական հայտարարությունների պատասխանատվությունը պետք է կրել. Հրայր Կամենդատյան Միասնությունը չի նշանակում, որ բոլորս պետք է ունենանք նույն քաղաքական հայացքները․ Մհեր Ավետիսյան ՈւՂԻՂ. Գոհար Մելոյանն ամփոփում է 13:00-ի դրությամբ արձանագրված ենթադրյալ ընտրախախտումները` ՍպիտակումԱրշակ Կարապետյանի հեռացումը թուլացրեց սահմանային կառավարման համակարգը և բացեց դուռը հակառակորդի առաջխաղացման համար. ՀՃՇ անդամ Աննա Ղուկասյան«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ, համայնքապետի թեկնածու Արման Ավետիսյանը քվեարկեցՍպիտակ համայնքի Սարահարթ բնակավայրի վարչական ղեկավարն իր ավտոմեքենայում նստած վերահսկում է ընտրողներին. Գոհար ՄելոյանըԱյսօր Սուրբ առաքյալներ Ս. Թադեոսի և Ս. Բարդուղիմեոսի հիշատակության օրն էՎթարային ջրանջատում՝ Երևանի Էրեբունի վարչական շրջանումԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՁյուն կտեղա՞․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը «Ուժեղ Հայաստանը» միջազգային և խորհրդարանական հարթակներում շարունակել է պայքարը՝ ընդդեմ ալիևյան սահմանադրությանԸնդդիմադիր համախմբման հայտարարությունը ՏԻՄ ընտրություններից առաջ Դավիթ Համբարձումյանի ազատազրկման վերաբերյալԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները ՈՉ են ասում ալիևյան սահմանադրությանըՀետախուզման մեջ գտնվող տղամարդը հայտնաբերվել էՀայաստանի Պրեմիեր լիգայի 15-րդ տուրում «Ուրարտուն» պարտվեց «Շիրակին»Բախվել են «Nissan»-ը և «Howo» բեռնատարը․ վերջինը հայտնվել գերեզմանատանը, կոտրել մի քանի շիրմաքարԴավիթ Չալոյանը դուրս է եկել WORLD BOXING-ի Աշխարհի գավաթի կիսաեզրափակիչԽայտառակ վիճակ է ՀԷՑ-ում. ունենք հոսանքազրկումների 65 տոկոսանոց աճ․ ԿարապետյանԼեհաստանը տասներորդ անգամ երկարաձգել է Բելառուսի հետ սահմանին բուֆերային գոտու գործողության ժամկետըՍամվել Կարապետյանն արդեն ավելի քան 530 օր ապօրինի զրկված է ազատությունից․ Արամ ՎարդևանյանՊարածանրամարտի աշխարհի առաջնությունում Աննա Խաչատրյանը նվաճել է ոսկե մեդալՔանի՞ օր կաշխատենք հաջորդ տարի․ ոչ աշխատանքային օրերը 2027 թվականին6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել ԿամչատկայումՀույս ունեմ, որ պառլամենտական ընդդիմության պատգամավորներն ամուր կամք կդրսևորեն և չեն տրվի Փաշինյանի սադրանքներին ու չեն գնա գործարքի․ Աննա ԿոստանյանՈ՞վ էր Արտաշատում հրկիզել Տոյոտա-Քմերին. Կան ձերբակալվածներՀայտնի է, թե որ դեպքում Ռոնալդուն հրաժեշտի խաղ կանցկացնի Պորտուգալիայի հավաքականումՀայաստանը ժողովրդավարության բաստիլն է, կալանքի` ֆետիշը. Արամ ՎարդևանյանԻսպանիան գնում է ընտրությունների․ ձախակողմյան կառավարությունը կարող է փոխարինվել աջակողմյանովԸնդդիմադիր համախմբման հայտարարությունը` Մասիսի համայնքապետի թեկնածու Դավիթ Համբարձումյանի ազատազրկման մասին Դատական համակարգի ընտրությունները «նոր սահմանադրությամբ» կհայտնվեն ամբողջությամբ ԱԺ-ի ձեռքում․ Ավետիք ՉալաբյանՔՊ-ն գիտակցում է, որ այլևս չունի իր նախկին ազդեցությունը, դրա համար էլ փորձում է փոխել Սահմանադրությունը․ Արամ ՊետրոսյանԱլիևն արդեն հասել է Երևանի կենտրոն․ ինչո՞ւ է Մոնթեի ֆիլմը քաղաքական հարց դարձելԱննախադեպ առաջարկ ԻԴԵԱԼ համակարգից․ 90% զեղչ 900 անուն ապրանքի համար՝ Սև ուրբաթի շրջանակում Սամվել Կարապետյանը հավատարիմ է մնացել ազգային արժեքներին և չի ֆինանսավորել «Վարչաբենդին»Փաշինյանը հենց ինքն է թույլ տվել ՀԷՑ-ին վարկ վերցնել, և Կառավարության որոշումները հենց նա է ստորագրել, իսկ հիմա ասում են` բացահայտում ենք արել, գրավ են դրել. Վարդան ԱլոյանԱբսուրդն այն է, որ կորպորատիվ հարաբերությունները ներկայացվել են որպես հանցանք. Փաստաբանը՝ Սամվել Կարապետյանի գործի մասին Սա ժողովրդավարության արժեքների խժռnւմ է. Արամ Վարդևանյան Տնային կալանքից անձին կալանքի տանելը մեղմ ասած աբսուրդ է, կարևոր է ընդգծել, որ նման կերպ չի լինում, բայց ՀՀ-ում դա լինում է, Սամվել Կարապետյանի դեպքում դա լինում է․ Վարդևանյան Սամվել Կարապետյանի նոր կալանավորումը քաղաքական նպատակ ունի․ Վարդևանյան ՀԷՑ–ում 10 տարվա հարկային ստուգումներով 0 դրամի խախտում է հայտնաբերվել. Սամվել Կարապետյանի պաշտպան Աբսուրդն այն է, որ կորպորատիվ հարաբերությունները ներկայացվել են որպես հանցանք. Փաստաբանը՝ Սամվել Կարապետյանի գործի մասին Սամվել Կարապետյանի դեմ գործը հարուցվել է դեռ հունվարին, 10 ամիս սպասել են հարմար պահի․ Արամ Վարդևանյան Սամվել Կարապետյանի գործի քննչական խումբը կազմված է 100 քնիչներից, աբսուրդ է սա Ինչ-որ կարմիր գծեր պետք է ունենան նաև իրավապահները»․ Արամ ՎարդևանյանԵթե Սամվել Կարապետյանը 2015թ. ձեռք չբերեր ՀԷՑ-ը, մենք կունենայինք հոսանքազրկված Հայաստան. Վարդևանյան Սկանդալային բացահայտում անեմ. Ս. Կարապետյանի այս նոր գործը նախապես է եղել, սպասել են հարմար պահի Դպրոցներում տիրում է անմխիթար վիճակ, չկա վերահսկողություն ուսուցիչների նկատմամբ․ Ատոմ Մխիթարյան
Ամենադիտված