Իրանի և Ադրբեջանի պետական սահմանին սկսվել է Ռաիսի-Ալիև հանդիպումը
ԱշխարհՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իրանի և Ադրբեջանի նախագահներ Էբրահիմ Ռաիսին և Իլհամ Ալիևը կիրակի առավոտյան հանդիպել և բանակցություններ են անցկացրել Իրանում՝ Գըզ Քալասի ամբարտակի բացման արարողությունից առաջ, հայտնում է Mehr-ը։
Իրանի և Ադրբեջանի նախագահներն այցելել են նաև Գըզ-Քալասի ամբարտակի տարբեր տեղամասեր և ծանոթացել շինարարության մանրամասներին և դրա շահագործման առավելություններին:
Էբրահիմ Ռաիսին կիրակի առավոտյան ժամանել է Թավրիզի միջազգային օդանավակայան՝ Արևելյան Ադրբեջանի նահանգ մեկօրյա այց կատարելու և Գըզ Քալասի ամբարտակի բացման արարողությանը մասնակցելու համար:
Ալիևը նույմպես կմասնակցի ամբարտակի բացման արարողությանը։
Գըզ Քալասի ամբարտակը, որը գտնվում է Թավրիզից 220 կմ հյուսիսարևելք, կառուցվել է Արաքս գետի վրա՝ Իրանի և Ադրբեջանի սահմանին։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/arm24live