Ինչ նոր պլան են բերել համանախագահները
ԱշխարհԼՐԱԳԻՐ / Մինսկի խմբի համանախագահներն այցելել են Ադրբեջան, Հայաստան ու Ղարաբաղ, որից հետո հանդես են եկել հայտարարությամբ: Դրանում մասնավորապես նշվում է, որ քննարկվել է Կասպշիկի մանդատը ընդլայնելու եւ Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները կյանքի կոչելու հարցը:
Այս պայմանավորվածությունների մեխը հետաքննության մեխանիզմների տեղակայումն է, որին դեմ է Ադրբեջանը: Սակայն հայկական կողմը բանակցությունը շարունակելու համար պնդում է դրանց տեղակայումը եւ կարգավիճակի խնդիրը: Ադրբեջանը հայտարարում է, որ այդ մեխանիզմների տեղակայումը ստատուս-քվոն ամրապնդելու քայլ է: Իսկապես, այդպիսով որոշակի առումով միջազգայնորեն ամրագրվում է ներկայիս Ղարաբաղ-Ադրբեջան ներկայիս սահմանը, ինչը նաեւ Ղարաբաղի կարգավիճակի որոշակի «ճանաչում» է: Բացի այդ, այդ պարագայում Ադրբեջանի համար դժվարանում է այսպես կոչված «ռազմական դիվանագիտությունը», նկատի առնելով նաեւ Մինսկի համանախագահ Օլանդի հայտարարությունը, ըստ որի այդ մեխանիզմները հնարավորություն կտան ոչ միայն ֆիքսել զինադադարի խախտողին, այլեւ պատժել:
շարունակությունը՝ կայքում