Հայերեն


Ինչի՞ համար է ոստիկանությունը, և կա՞ այն, արդյոք, որպես այդպիսին. «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանում հանցագործությունների թիվը տարեցտարի աճում է։ 2023 թվականին արձանագրվել է հանցագործության 40 666 դեպք, 2022 թվականին՝ 37 612։ Այսինքն, նախորդ տարվա համեմատ՝ դրանք աճել են 3054-ով կամ 8,1 տոկոսով։ Համեմատության համար կարելի է նշել, որ 2021 թվականին արձանագրվել էր հանցագործության 30 245 դեպք։ Հատկանշական է, որ աննախադեպ կերպով աճել են առանձնապես ծանր հանցագործությունների դեպքերը։ Եթե 2022 թվականին գրանցվել է 880 դեպք, ապա 2023 թվականին՝ 1678։ Ստացվում է, որ մեկ տարվա մեջ աճը կազմել է 798 դեպք կամ 90,7 տոկոս: Սա հիմնականում պայմանավորված է սպանության դեպքերի աճով (645- ով կամ 119 տոկոսով): Այս տարվա վիճակագրությունը կամփոփվի տարին փակելուց հետո, սակայն պարբերական դարձած մամուլի հաղորդագրություններից պարզ է դառնում, որ հանցագործությունների աճի տեմպը շարունակվելու է նաև այս տարի։

Գրեթե օրումեջ կամ մի քանի օրը մեկ տվյալներ են հրապարակվում սպանությունների, ինքնասպանությունների, գողությունների, ավազակային հարձակումների, կրակոցների մասին և այլն։ Ու ամենամտահոգիչն այն է, որ նույնիսկ դպրոցներում (կամ դպրոցամերձ շրջանակներում դպրոցականների մասնակցությամբ) հաճախակի են դարձել այնպիսի դեպքերը, ինչպես խուլիգանությունը, ծեծկռտուքը, կրակոցները և այլն։ Շատացել է նաև թմրամիջոցների շրջանառությունը, իսկ թվային հարթակների կիրառման արդյունքում դրանք դեռահասների համար դարձել են հեշտ հասանելի։ Ու տպավորություն է, որ ընդհանրապես իրավապահ համակարգ, մասնավորապես ոստիկանություն, որպես այդպիսին, չունենք։ Բայց բավական էր, որ, օրինակ՝ Բագրատ Սրբազանը հայտարարություն աներ այն մասին, որ հավաքվում ենք Օպերային մերձ տարածքում այն ժամանակ, երբ Նիկոլ Փաշինյանը պետք է մասնակցեր ինչ-որ միջոցառման, ապա միանգամից պարզվեց, որ ոստիկանություն կա, այն էլ՝ ինչ քանակության:

Այսինքն, երբ խոսքը իշխանություններին ու հատկապես Նիկոլ Փաշինյանին պաշտպանելուն է վերաբերում, ապա ոստիկանների պակաս ընդհանրապես չկա։ Հազարներով լցվում են, շրջափակում այն տարածքները, որտեղ գտնվելու է Նիկոլ Փաշինյանը, փակում են փողոցները, ամենափոքր ակցիայի դեպքում անգամ մի քանի շարքով փակում են կառավարության շենքը։ Էլ չենք խոսում այն մասին, որ ոստիկանները անհավասարաչափ ուժ են կիրառում ցուցարարների նկատմամբ՝ վայրագություններ դրսևորելով ու բռնություններ կիրառելով։ Լավ, եթե այսքան շատ ոստիկան կա, ապա այն ժամանակ, երբ Նիկոլ Փաշինյանին ամբողջ համակարգով չեն պաշտպանում, ընդհանրապես ինչո՞վ են զբաղված, ինչո՞ւ են ընդհանրապես աշխատավարձ ստանում, սուրճ խմելո՞ւ։ Ընդհանրապես, ո՞ւմ են պետք, եթե ոչ մի գործ չպետք է անեն, կարգուկանոն չպետք է պահպանեն։

Միայն Նիկոլ Փաշինյանի անձը պաշտպանելու համա՞ր են: Այս ամենին գումարվում է նաև այն հանգամանքը, որ Հայաստանում վթարների քանակը չի նվազում, իսկ մայրաքաղաքում երթևեկության կազմակերպումը ծայրաստիճան բարձիթողի վիճակում է։ Ով ինչպես ցանկանում, վարում է տեսախցիկներից հեռու հատվածներում: Գումարած՝ բավական է մի փոքր վթար տեղի ունենա, և ամբողջ փողոցը մերձակա ճանապարհների հետ մեկտեղ ժամերով խցանվում է։ Ընդհանրապես, Երևանում խցանումները դարձել են անլուծելի թվացող գլխացավանք։ Երբ այս հանգամանքը մատնացույց ես անում, ասում են՝ պարեկների թվաքանակը բավարար չէ։

Երբ հանցագործությունների կանխարգելման ու բացահայտման մասին ես խոսում, ասում են՝ ոստիկանների քանակը բավարար չէ: Բայց բողոքի ակցիաները ճնշելու, Նիկոլ Փաշինյանին ամուր պաշտպանելու համար ոչ միայն այդ քանակը բավարար է, այլև հաճախ այնպիսի տպավորություն է, որ կարծես ոստիկանապետության հետ գործ ունենք...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Միասնական ժամերգություն՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արագածոտնի թեմումՕդի ջերմաստիճանը կնվազի․եղանակն՝ առաջիկա օրերինԱԹՍ-ների հարձակման հետևանքով Ռուսաստանում վնասվել է հեղուկացված ածխաջրածնային գազի խոշորագույն գործարանը. ReutersԱրտակարգ դեպք՝ Գեղարքունիքի մարզումՀայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակցի անունըՍահմանադրական պարտականոււթյունը՝ այլևս պարզապես հուզմունք. Լիլիա ՇուշանյանԱլիև․ «Զանգեզուրի միջանցքի» ստեղծումը մեր նախաձեռնությունն էր, և մենք արդեն մոտ ենք այդ նպատակին«Գազը կարող է թանկանալ չորս անգամ․ ո՞վ է պատասխան տալու դրա հետևանքների համար». Հրայր ԿամենդատյանԺողովուրդ ջան, ներկայացնում եմ մեր պատասխանատվության մասին ու վերջին օրերի զարգացումների վերաբերյալ որոշ մանրամասներ. Արամ ՎարդևանյանՃապոնիայի Իբարակի նահանգում մոլեգնում է թայֆունըՏեսա երեխուն, վերցրի գիրկս. 44-օրյա պատերազմի կամավորական Նարեկը հուզվում է, երբ հիշում է նորածնինՀաճախորդների շնորհակալության օրը՝ այս անգամ IDBank-ի «Էրեբունի» մասնաճյուղումԵվրասիական տնտեսական հանձնաժողովում քննարկվել են տնտեսական ինտեգրման արդիական հարցերըՀայտնի են Հայաստանի գավաթի նախնական փուլի զույգերն ու ժամանակացույցըՊռոշյանում մոտոցիկլը բախվել է թիթեղապատ դիսպետչերական կետին․ մոտոցիկլավարն ու ուղևորը տեղափոխվել են հիվանդանոցՀալաբյանում երկաթե թիթեղների տակ հայտնաբերված նորածնին այս պահին հնարավոր չէ որդեգրել. ԱՍՀՆ-ն մանրամասնում է ընթացակարգըԼիբանանը դարձել է մահապատիժը վերացրած առաջին արաբական երկիրըՊետական դավաճանության մեջ մեղադրվող կալանավորը ինքնասպանության փորձ է կատարել. մամուլԱրտառոց դեպք՝ Երևանում․ 37-ամյա տղամարդուն նախ ծեծի են ենթարկել, ապա նրանից 17 մլն դրամ պահանջել, իսկ 27 մլն դրամով գնված «Mercedes»-ը քարշակով տարել են ավտոկայանատեղիից՝ անհայտ ուղղությամբԱՄՆ-ում զինամթերքի հետ կապված խնդիրները ստեղծել է Բայդենը՝ Կիևին աջակցելով. ԹրամփՑավալի դեպք՝ 67 համար ավտոբուսում. ուղևորի ինքնազգացողությունը վատացել է, քիչ անց նա մահացել էՄարդուն դատում են, որովհետև խոսք է տվել. ««Ուժեղ Հայաստան»-ի հաղթանակից հետո Ռուբեն Վարդանյանը վերադառնալու է»․ Նարեկ ԿարապետյանՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում տեղումները կլինեն հորդառատ, հնարավոր է կարկուտ Թուրք-ադրբեջանական պարտադրանքին չենք ենթարկվելու․ Ավետիք ՉալաբյանԱվետիք Չալաբյանը գտնվում է կալանավայրում, քանի որ պայքարում էր նիկոլիզմի դեմ. Արեգ ՍավգուլյանԻնչպես է ԶՊՄԿ-ն աջակցում Սյունիքի մշակութային ժառանգության պահպանմանը Հայ Առաքելական եկեղեցին մեր ինքնության հիմնաքարն է, այն պետք է պաշտպանել. Արմեն ՄանվելյանՀՀ տարածքի 57 քկմ-ը ո՞ր թղթով է վերացել, ու՞մ է գնացել. Արթուր Խաչատրյանը՝ Արուսյակ Ջուլհակյանին Մենք չենք տրվելու թուրք-ադրբեջանական պարտադրանքին. Ավետիք Չալաբյան Վարչախմբի համար քաղաքական խնդիրները լուծվում են միայն վախի առկայությամբ. Անահիտ ԱդամյանԱզատազրկումը՝ որպես քաղաքական գործիք. Ավետիք Չալաբյանի գործը և մարդու իրավունքների ճգնաժամը Իշխանությունը բոլոր ընդդիմադիրներին փորձում է լռեցնել՝ կալանավորելով, բայց նրանք արդարացվելու են. Արամ Պետրոսյան«Արգամ Աբրահամյանին առաջադրված մեղադրանքն անհիմն է, իսկ ձերբակալության ընթացքում կիրառվել է անհամաչափ ուժ»․ փաստաբան. «Փաստ» Արթուր Պողոսյանը վատ դաշտ է մտել․ ՔԿ-ի հաղորդագրության շուրջ նոր հարցեր են առաջացել «33%–ի կանոնը» արևային վահանակների համար. Ի՞նչ է դա և ինչո՞ւ է կարևոր հետևել դրան 30 քմ տարածք նվազեցում մեկ թոշակառուի գույքահարկից. Հրայր ԿամենդատյանՔիմ Քարդաշյանի տուն գող է մտել և գողացել է իրերով լի մեքենանՌԴ ՊՆ․ 12 ժամում ոչնչացվել է ուկրաինական 215 անօդաչուԵրկրաշարժ՝ Գեղարքունիքի մարզում․ ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 5 բալ«BYD»-ն Մոնթե Մելքոնյան փողոցում հայտնվել է կանաչ գազոնում և բախվել երկաթե էլեկտրասյանը. վիրավոր կաՈստիկանների օպերատիվ գործողությունների շնորհիվ հայտնաբերված նորածինը տեղափոխվել է բժշկական կենտրոն․ ՆԳՆԲեռլինը Թրամփի ծրագիրը համարում է «Համաս»-ի զինաթափման ուղղությամբ առաջընթացի հնարավորություն«Կռվի ձայնից քնից արթնացել ենք». ինչպես է Դաշտավանում սկսվել կեսգիշերյան ծեծկռտուքըՄարկ Ցուկերբերգը հրապարակել է մանիֆեստ՝ ի պաշտպանություն արհեստական բանականությանՊԾ Երևանի գնդի հրամանատարի կարգադրությամբ պարեկների հետախուզական խումբը տաք հետքերով հայտնաբերեց չնախատեսված ծախսեր «Mercedes»-ի, «BMW»-ի և «Lexus»-ի օրինախախտ վարորդներինՄոսկվայում կքննարկեն Եվրասիայի անվտանգությունն ու հավաքական անվտանգության ապագանԿոնգոյում էբոլայի հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 4200-ըԱրթուր Ղարիբյանը 2 գնդակ է ուղարկել «Զենիթի» դարպասը և ճանաչվել հանդիպման լավագույն ֆուտբոլիստըԱմփոփվեցին Junius-ի արդյունքները․ առջևում նոր մրցափուլն էՆավթի գները աճել են
Ամենադիտված