Դատապարտյալն ինքնասպան է եղել
ՀասարակությունՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնից MAMUL.am-ի թղթակցին տեղեկացրել են, որ երեկ ժամը 20:00-ի սահմաններում «Նուբարաշեն» ՔԿՀ-ի առանձնախցում կախված վիճակում հայտնաբերվել է դատապարտյալ Գագիկ Բունիաթյանը: «Գագիկ Բունիաթյանը կախվել է կարանտինային համազգեստի միջոցով: Նա դատապարտված էր 10 տարվա ազատազրկման»,– ասացին բաժնից: Տեղեկացրեցին, որ դատապարտյալը վեց անգամ դատապարտված է եղել: