Իրանցի պաշտոնյաները հերքում են թուրքական մեդիայում տարածվող այն պնդումները, թե Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիին տեղափոխող կործանված ուղղաթիռը հայտնաբերվել է թուրքական անօդաչու թռչող սարքի (ԱԹՍ) կողմից։ Ամերիկյան «BBC»-ի հետ զրույցում այդ մասին խոսել է Իրանի Կարմիր մահիկի նախագահ Փիրհոսսեին Քոլիվանը՝ ընդգծելով, որ ուղղաթիռի գտնվելու վայրը հայտնաբերվել է սեփական միջոցներով, հայտնում է ermenihaber-ը։
Նշենք, որ մայիսի 19-ին տեղի ունեցած միջադեպից հետո, ինչին զոհ էին գնացել 9 մարդ, այդ թվում՝ Իրանի արտգործնախարարն ու նախագահը, թուրքական ԶԼՄ-ները սկսել էին տարածել տեսանյութ, որտեղ երևում էր, թե ինչպես էր «Akıncı» ԱԹՍ-ն ջերմատեսիլ սարքի միջոցով հայտնաբերում կործանված ինքնաթիռը:
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/arm24live