Իրանի նախագահ Ռաիսիի մարմինը հուղարկավորության համար տեղափոխվել է հայրենի Մաշհադ քաղաք (տեսանյութ)
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր Իրանում կհուղարկավորեն նախագահական ուղղաթիռի կործանման հետևանքով զոհված նախագահ Էբրահիմ Ռաիսիին, ԱԳՆ ղեկավար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանին և մյուսներին։
Էբրահիմ Ռաիսիի մարմինը Բիրջանդից տեղափոխվել է Իմամ Ռեզայի դամբարան՝ նրա հայրենի Մաշհադ քաղաք։ Այնտեղ նրան հրաժեշտ կտա Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Խամենեին։
Նրանք այսօր Թեհրանում էլ հրաժեշտ են տալիս Իրանի արտգործնախարար Ամիր Աբդոլլահիանին։
Ավելի վաղ սգո միջոցառումներ են անցկացվել Թավրիզում, Ղոմում և Թեհրանում։ Դրանց մասնակցել են հարյուր հազարավոր իրանցիներ։
Հրաժեշտի արարողությանը ներկա են եղել նաև ավելի քան 50 երկրների ներկայացուցիչներ։
Նախօրեին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս մասնակցել է սգո միջոցառումներին։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/arm24live