Նա պետք է «գյուլլեր» իր եղբորը սպանողներին
Հասարակություն«Առավոտ» օրաթերթ / Քարոզարշավի ժամանակ գյուղերից մեկում տարեց մարդիկ «բռնացրել էին» «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանին եւ համոզում էին, որ նա պետք է «գյուլլեր» իր եղբորը սպանողներին եւ նրանց պատվիրատուներին: Քաղաքական գործչի պատասխանը միանգամայն ադեկվատ էր՝ «գյուլլելով» պետություն չեն կառուցում, «գաղափարական հողի վրա» մարդասպան դառնալով դու «Հոկտեմբերի 27-ի» ոճրագործներից ոչնչով չես տարբերվի եւ միայն խնդիրներ կստեղծես քո պետության համար: Իհարկե, «պապիներին», ինչպես նաեւ մեր բնակչության մեծամասնությանը դրանում հնարավոր չէ համոզել՝ նրանք մնացին իրենց կարծիքին եւ կշտամբեցին զրուցակցին՝ «թույլ տղա դուրս եկար»: (Այլ հարց է՝ Արամ Սարգսյանի ակնարկն այն մասին, թե իր եղբայրը դեմ էր կամայականություններին եւ ապօրինի բռնությանը: Բայց այս հարցի մեջ առաջարկում եմ չխորանալ: Ինչպես ասում են՝ aut bene, aut nihil):
«Գյուլլելու» մասին: Սա պետություն չունեցող ազգի մտածողություն է:
շարունակությունը՝ կայքում