Անվտանգության արևմտյան մոդելը լիակատար ձախողման է մատնվել. ՌԴ ԱԳՆ
Աշխարհ«Ռուսաստանը և աշխարհը. երկխոսություններ - 2024. Ձգողականության ուժեր» VIII միջազգային գիտագործնական գիտաժողովի բացման ժամանակ ՌԴ ԱԳՆ ղեկավարի տեղակալ Միխայիլ Գալուզինը Ռուսաստանի նախկին արևմտյան գործընկերներին հիշեցրել է, թե ինչպես են նրանք մոռացության մատնել նախկինում առաջ քաշված անբաժանելիության և անվտանգության սկզբունքները, հայտնում է EADaily-ն։
«Եվրաատլանտյան անվտանգության մոդելն այսօր և ապագայում մատնվել է լիակատար ձախողման, քանի որ արևմտյան երկրների տոքսիկ ջանքերի արդյունքում՝ մոռացության է մատնվել անվտանգության և անբաժանելիության, այսինքն՝ ուրիշների հաշվին սեփական անվտանգությունը կառուցելու անթույլատրելիության սկզբունքը»,- ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։
Դիվանագետն ավելացրել է, որ նախկին սկզբունքների և հիմունքների մոռացության տալը տեղի ունեցավ «անխոհեմ, անպատասխանատու կերպով», երբ ՆԱՏՕ-ն սկսեց անվերահսկելիորեն ընդլայնվել դեպի Արևելք՝ ի վերջո հակամարտություն հրահրելով Ուկրաինայում: