Հայերեն


«Ինչու՞ չեք փորձել մարտի բռնվել»․ պաշտոնաթող ոստիկանը քննադատում է Աշոտ Կարապետյանին

Հասարակություն

Լրագրողների եւ ցուցարարների նկատմամբ իր, մեղմ ասած, ոչ այնքան դրական վերաբերմունքով հայտնի ոստիկանության Երեւան քաղաքի ծառայության բաժնի նախկին պետ Կարեն Մովսիսյանը Երեւանի արդեն նախկին ոստիկանապետ Աշոտ Կարապետյանին զբաղեցրած պաշտոնից ազատելը «ճշգրտագույն» որոշում է համարում: Այս մասին նա գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում: Դեռեւս 2015 թ. պաշտոնից ազատված ոստիկանության փոխգնդապետը «Սասնա ծռեր» խմբի կողմից ՊՊԾ գունդը գրավելու հետ կապված մի շարք ոստիկանների գործողությունների վերաբերյալ հարցադրումներ է հնչեցրել..

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետին զբաղեցրած պաշտոնից ազատելը ճշգրտագույն որոշում էր: Ավելին, դեռ պետք է նրա ծառայության գծով տեղակալի աշխատել-չաշխատելու հարցն էլ բարձրացվի: Եվ կան մի շարք հարցադրումներ, որոնցից են օրինակ`
1. Ո՞վ է կազմել ՊՊԾ գնդի շուրջ ստեղծված արտակարգ իրավիճակում գործելու ուժերի և միջոցների տեղաբախշման (տեղակայման) տեղադիրը, կամ այն առհասարակ կա՞ թե ոչ:
2. Ո՞վ և ինչպե՞ս է հրահանգավորել ՊՊԾ գնդի շենքի պահպանությունն իրականացնող ոստիկաններին: Ի՞նչ ցուցումներ են նրանք ստացած եղել մինչ այդ չարաբաստիկ օրը: Նրանք, առհասարակ ծանո՞թ են ՀՀ Ոստիկանության մասին օրենքի 32-րդ և 33-րդ հոդվածների պահանջներին (զենքի կրման կանոններն են):
3. Նույն գիշերը ՊՊԾ գնդի ներսում ծառայություն իրականացնող խումբը ունեցել է մի քանի ինքնաձիգավոր, որոնք փաստացի ,,без бой'' հանձնվել են (բացի Վանոյանից): Ինչո՞ւ: Ի՞նչն է պատճառը, որ դուք չեք էլ փորձել մարտի բռնվել, բա ձեր գործի անունն ի՞նչ էր, թե՞ դուք այս պետության մակաբույծներն եք` վարձատրվեք, բայց չաշխատեք հա՞, երևի դուք իմացել եք, թե դուք այդ գնդի ծիրանի այգու պահակներն եք էլի, որ ցոգոլ գողացող երեխեքին աղ ու բիբար կրակելով` վախեցնեք: Ձեզ այդտեղ ծերունային պահակության էին, էլի~, նշանակել, որ տուն պահեք: Բավական չէ՞ մատների արանքով վերաբերվել ամեն ինչին: Բա, հարգելի ,,պահակներ'', այն էլ ինքնաձիգավոր (товарищи автоматчики) սրանից քրեական պատասխանատվության հոտ է գալիս, ու շատ ու շատ արդարացի կլինի, եթե այդ ոստիկաններից մի քանիսը ենթարկվեն քրեական պատասխանատվության: Հենց այդ պատասխանատվությունն էլ կարգ ու կանոն կբերի իր հետ: Բոլորը կսկսեն գիտակցել, որ ոստիկանությունում ծառայելը խաղ ու պար չէ, եղբայր, այստեղ և ուղեղ է պետք և քաջություն: Տապոռավարի աշխատելու, քավոր-սանիկ խաղացնելու ժամանակները վաղուց անցել են:
4. Ես չեմ հասկանում նաև հետևյալը: Այդ ո՞նց եղավ, որ վարչության պետի տեղակալը` բարձրաստիճան պաշտոնյան գնաց ու գերի ընկավ դրանց ձեռքը: Այ մարդ, սա հո փողոցում շոու անելու, անիմաստ բանակցություններ վարելու կամ յութուբը լցնելու հեթական դրվագ չէր, որ քեզ մեջ գցեցիր ու դրանց զինաթափման ամբողջ գործընթացը հարամեցիր: Դատարկամիտների ու փչած նապաստակների ժամանակներն էլ են անցել, եղբայր, ռուսն այստեղ էլ լավ խոսք ունի` ,,делом займись'', բալամ, շոուի ժամանակն ու տեղը չի:
Մի խոսքով էլի շատ հարցեր ու հարցեր կան: Բայց դե այնպես չի, որ այսքան բանը միայն ես եմ հասկանում: Ավելին հասկացողներ ու գիտակներ շատ կան մեր համակարգում: Կամաց-կամաց ամեն ինչ իրա տեղը կընկնի: Ես համոզված եմ:

Հիշեցնենք, որ ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով օգոստոսի 8-ին Աշոտ Կարապետյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից եւ ուղարկվել կադրերի ռեզերվ:

Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The SunՀունգարիան հանել է Եվրամիությանը Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության վերաբերյալ բանակցություններ սկսելու արգելքը․ լրատվամիջոցՌոնալդուն դիմել է Մեսսիին՝ ազգային հավաքականում անցկացրած վերջին խաղից հետոԵրեխային կարող են շանտաժի ենթարկել անգամ այն դեպքում, երբ նա մերկ լուսանկար չի ուղարկել․ ՆԳՆԲելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողիԱնազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄԱլիևը դրսից է քայքայում մեր պետությունը և թուլացնում, դուք զուգահեռաբար՝ ներսից․ Հարություն ՀարությունյանՍաուդյան Արաբիայում երկու օդանավակայանների վրա հարձակումների հետևանքով երեք մարդ է զոհվելԻնքնաթիռի ուղևորը ստիպել է ուղեկցորդուհուն ծնկի իջած ներողություն խնդրել իրենիցՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՓաշինյանը ծափահարում է ընդդիմությանը, ընդդիմությունը՝ Շաքիում դանակահարած կնոջըԻնչու՞ է նախաքննության փուլում Փաշինյանը պնդում, թե ադրբեջանցին մառախուղի պատճառով է հայտնվել Հայաստանում․ Գառնիկ ԴավթյանՖԻՖԱ-ն թարմացրել է հավաքականների դասակարգման աղյուսակը. Հայաստանը նահանջ է գրանցելՋուր հավաքեք. ջուր չի լինելուՄիայն հայը չէ, որ Հայաստանում պիտի դատվի. Արշակ ԿարապետյանՆիկոլ Փաշինյան, Շաքիում ադրբեջանցի տեռորիստի կողմից հայ կնոջ վրա հարձակումը հումորի առարկա չէ. Ուժեղ ՀայաստանԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Պարոնյան փողոցումՌուսաստանը մեղավոր չէ, որ ԱՄՆ-ն զիջեց Եվրոպայի ճնշմանը ու հպարտությամբ հայտարարեց «Անքորիջի հnւղարկավորության» մասին․ Լավրով«Հայաստանի ապագան պետք է կապել Ռուսաստանի հետ․ քաղաքական դաշտը չի ուզում դա հասկանալ». Մհեր ԱվետիսյանԳեղարքունիք մարզում բախվել են «Ford»-ը, «Opel Vectra»-ն ու «Opel Zafira»-ն. կան վիրավորներՓաշինյանի խոստացած խաղաղությանը փոխարինեցին զիջումները, իսկ հանգստությանը՝ ահաբեկչությունըՓաշինյանի համար հայ մոր վրա ադրբեջանցի զինծառայողի հարձակումը պարզապես «հերթական քրեական միջադեպ» է․ Արեգա ՀովսեփյանԵրբ Փաշինյանը չի կարողանում պատասխանել ադրբեջանցի զինծառայողի վերաբերյալ մեր հարցին․ Գասպարյան Պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը․ ՎենսCCBE-ն արձագանքել է փաստաբան Երեմ Սարգսյանի իրավունքների առնչությամբ ՀՀ փաստաբանների պալատի դիմումինԹոմաս Տուխելի ռեկորդը Անգլիայի հավաքականում«070» կոդով հին նմուշի անձնագրերի տպագրությունն ու տրամադրումը նոյեմբերի 1-ից չեն դադարեցվումԱյս վարչախումբը կեղծ շոուներով փորձում է ժողովրդին շեղել իրական վտանգից. Ավետիք ՉալաբյանԱմբողջ աշխարհը գտնվում է անվտանգային խոր ճգնաժամի մեջ. Արմեն ՄանվելյանՀայաստանն արժանի է ավելիին, քան Փաշինյանն ու ՔՊ-ն են Euromedia24-ի բարձրաձայնումից և վարչապետի հրահանգից հետո «Շառլոտը» փակվեց․ ակումբի գործունեության առթիվ քրեական վարույթ է հարուցվել ՈւսանողականFest-ը վերադառնում է․ հոկտեմբերի 10-ին ավելի քան 500 ուսանող կհամախմբվի մեկ հարթակումԵկեղեցու դեմ պայքարից՝ հասարակական գիտակցության վերաձևավորման փորձ․ Արմեն ՀովասափյանԵրբ Հայաստանը թելադրում էր, ու երբ սկսեցին թելադրել մեզ․ Միքայել Գրիգորյան Դեռևս 2018 թվականից սկսած պարզ էր իշխանությունների վերաբերմունքը եկեղեցու հանդեպ. Արեգ ՍավգուլյանՀայ ժողովրդի սիմվոլները քայլ առ քայլ դուրս են մղվում դպրոցական դասագրքերից. Ատոմ ՄխիթարյանՏեխնոլոգիական գործընթացների վերահսկման նոր մակարդակԱհազանգ և պետական պատասխանատվության պահանջԵթե բանակում զգոնություն չկա, ինչպես պնդում է Փաշինյանը, ապա իշխանությունը սրանով ասում է, որ բանակում չկա ծառայություն, չկա կարգապահություն. Տիգրան Աբրահամյան Քանի՞ տարի կպահանջվի, որ հասկանաք, որ այս վտանգը պետք է կանխել. ադրբեջանագետ Ֆասթ Բանկը պարզաբանում և հերքում է մի շարք պնդումներ Իշխանությունն ամեն ինչ անում է Ալիևին նմանվելու համար. Մենուա ՍողոմոնյանԿվախենա... դա կլինի իր իշխանության վերջին օրը. Ավետիք Չալաբյան Ըստ էության, Փաշինյանը անոնսում է, որ ադրբեջանցին կհանձնվի Բաքվին` առանց փոխանակելու այնտեղ պահվող հայ գերիների հետ․ Ղահրամանյան Մակրոնը արտակարգ խորհրդակցություն է հրավիրում՝ ուսանողների և դպրոցականների բողոքի ակցիաների պատճառովԾաղկեվանքում մատուցվել է Սուրբ Վարվառա կույսի հիշատակության օրվա ՊատարագըԿրիշտիանու Ռոնալդուն առաջին անգամ մեկնաբանել է Պորտուգալիայի հավաքականում տեղի ունեցած կոնֆլիկտըԳերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կասկածվում է Ադրբեջանի համար զեկույց պատրաստելու մեջԱվտովթար՝ Երևանում․ Կրկեսի խաչմերուկում ճակատ ճակատի բախվել են «BMW»-ն և «Peugeot»-ըՍպասվում է քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերին
Ամենադիտված