Հայաստանն էպիկենտրոնում է
Քաղաքականություն1IN.AM / Ընդունելի է առաջին նախագահ Տեր-Պետրոսյանի մոտեցումն ու նախընտրական մարտավարությունը Արցախի խնդրում, թե ոչ, այդուհանդերձ մի բան մերժելը դժվար է՝ Տեր-Պետրոսյանն իր մոտեցումների հերթական ներկայացման շնորհիվ կարողացավ հանրության շրջանում խթանել քննարկումներ խնդրի վերաբերյալ: Այդ քննարկումների վեկտորը, բովանդակությունը, արձագանքների տարբերակային հարաբերակցությունը թերևս ունի ուսումնասիրության կարիք, քանի որ այն կարող է լինել բավական ուշագրավ դիդակտիկ նյութ հենց նույն Արցախի խնդրում Հայաստանի ռազմավարության տարբերակներ մշակելու համար: Այն, որ Հայաստանին պետք են այդպիսի տարբերակներ, նոր տարբերակներ, երևի թե նույնպես անվիճելի է: Բանն այն է, որ Հայաստանում մեծ հաշվով քննարկման է եղել մեկ տարբերակ, որը տարբեր երանգավորումներով և դետալային տարբեր հղկումներով պաշտպանել են Հայաստանի բոլոր իշխանությունները երկու տասնամյակ: Զուտ բանաձևի իմաստով տարբերություն գոյություն չունի և ըստ այդմ խիստ կարճաժամկետ է, թե ով ինչ է մտածում տարածք կարգավիճակի դիմաց բանաձևի մասին՝ ներկայումս դրա ժամանա՞կն է, թե՞ ժամանակը չէ:
Շարունակությունը՝ կայքում