ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Դեբեդը հետ է քաշվել՝ ակնհայտ դարձնելով ավերածությունների ծավալը»
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ալավերդու որոշ թաղամասերից Դեբեդն արդեն հետ է քաշվել՝ էլ ավելի ակնհայտ դարձնելով ավերածությունների ծավալը: Սանահին կայարան թաղամասում առաջին հարկի բնակարաններն ամբողջությամբ լցված են ցեխով, գետի բերվածքով, բայց բնակարաններ մուտք գործելը դեռ անհնար է: Այս մասին հայտնում է «Անկյուն+3» TV-ին։
Սանահին կայարանում գետի ջրերը հասել են շենքերի երկրորդ հարկեր, գետի հետ քաշվելուց հետո իրար վրա դարսված մեքենաներ են շենքի բակերում ու ահռելի քանակությամբ տիղմ:
Սանահին կայարանից դեպի Ձորագես Մ 6 միջպետական ճանապարհի երեկվա փլուզումներին այսօր ավելացել են նորերը: Բնակիչների աչքի առաջ այսօր առավոտյան ճանապարհի մի մեծ հատված գետը տարել է՝ մեկուսացման մեջ թողնելով Թումանյան քաղաքի մի թաղամասի բնակիչներին:
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/arm24live