Հայերեն


Վթարի դեպքում այլեւս ԱՊՊԱ-ին չպետք է սպասել. փոփոխություններ ոլորտում

Հասարակություն

  
2016 թվականի սեպտեմբերի 1-ից, ավտոմեքենաների ապահովագրման ոլորտում մի շարք էական փոփոխություններ են կատարվել, որոնք այսօր «Արմենպրես» մամուլի կենտրոնում ներկայացրեց Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի տնօրեն Վահան Ավետիսյանը:

Առաջին փոփոխությունը վարորդների կողմից պատահարների գրանցման ինքնուրույն համակարգն է, որը մինչ օրս էլ է գործել, սակայն վթարի նյութական վնասի շեմը սահմանված էր 50 հազար դրամ, իսկ սեպտեմբերի մեկից մինչեւ 100 հազար դրամ գնահատված վթարի դեպքում վարորդները կարող են ինքնուրույն լրացնել հայտարարագիրը եւ 5-ից 7 րոպե հետո մեքենաները վթարի վայրից տեղափոխել: Սա համարվում է հնարավորություն, ոչ թե՝ պարտավորություն:

Այս տարվա մարտին գրանցված պատահարներից 230-ի դեպքում վարորդները լրացրել են համաձայնեցված հայտարարագիր, իսկ ԱՊՊԱ-ների կողմից հատուցվել է 10 մլն դրամ: Հունիսին գրանցվել է 430 նման դեպք եւ հատուցվել է շուրջ 17 միլիոն դրամ: Վնասի շեմը 50 հազար դրամից 100 հազար դրամ դարձնելուց հետո ակնկալվում է, որ կգրանցվի 1200-ից 1500 դեպք: Վթարի ժամանակ տուժող կողմը 3-ից 7 օրվա ընթացքում, նոր համակարգի համաձայն, կստանա իր հատուցումն ապահովագրական ընկերությունից: 

Մնացած բոլոր պատահարները կգրանցեն ՃՈ աշխատակցիները: ԱՊՊԱ գործակալները պարտավոր չեն սեպտեբերի 1-ից հետո գալ դեպքի վայր: Վթարի կողմերը պետք է սպասեն ՃՈ-ի աշխատակցին եւ չտեղաշարժեն մեքենաները եւ վթարի հետեւանքով առանձնացված դետալները: Վթարից հետո 40 րոպեի ընթացքում հեռախոսով վարորդները պետք է տեղեկացնեն իրենց մեքենաներն ապահովագրած ընկերություններին վթարի մասին:

«Կամ գրանցում են ինքնուրույն կամ գրանցվում են ՃՈ-ի կողմից: Կարծում եմ՝ շատ պարզ է: Ներկայիս գործող 7 տարբերակից անցնում ենք չափազանց պարզ մոդելի»,- ասաց Վահան Ավետիսյանը՝ նշելով, որ վթարների բոլոր տվյալները կհավաքագրվեն մեկ հարթակում ու կտրամադրվեն ե՛ւ ԱՊՊԱ ընկերություններին, ե՛ւ ապահովագրողների բյուրոյին:

Սեպտեմբերի 1-ից այլեւս ԱՊՊԱ պայամանագրերում վարոդների անուններ նշելու անհրաժեշտություն չկա: Մեքենաները կհամարվեն ապահովագրված վարորդական իրավունք ունեցող ցանկացած անձի կողմից, սակայն ոչ անվանական եւ առանց լրացուցիչ վճար վճարելու: Մինչեւ սեպտեմբերի 1-ը կնքված անվանական պայմանագրերը դառնում են անսահմանափակ վարորդների համար նախատեսված եւ ապահովագրված վարորդը կարող է իր մեքենան վարման հանձնել ցանկացած անձի, որն ունի վարորդական իրավունքի վկայական եւ մեքենան կհամարվի պատշաճ ապահովագրված:

Սահմանվել է նաեւ ԱՊՊԱ սակագնային նոր համակարգ, ապահովագրավճարի փոփոխություն տեղի չի ունեցել, վարորդի տարիքային գործակից այլեւս չկա: «Համակարգը շատ պարզ է եւ բազմագործոնից վերածվել է պարզ աղյուսակի: Որոշակիորեն փոփոխվել են նաեւ առաջին 5 տարվա վիճակագրության արդյունքում ռիսկային խմբերի գործակիցները»,- ընդգծեց Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի տնօրենը:

Team Holding․ ավարտվել է դոլարային պարտատոմսերի տեղաբաշխման երկրորդ փուլը. տեղաբաշխող՝ Freedom Broker Armenia «Ռուսաստանը ձեզ հետ է»․ Երևանում Լեռնային Ղարաբաղից տեղահանվածներին տրամադրվել է մարդասիրական օգնություն Ֆասթ Բանկն ամփոփել է 2025 թվականը բարձր ցուցանիշներով Ազատության հրապարակում՝ միասնության կոչ․ «Ուժեղ Հայաստանը» հրավիրում է հանրահավաքի Հրդեհ Արճիս գյուղում Պարտքի ծանր բեռը․ աճող թվեր և նվազող կյանքի որակ Ուկրաինական թեմայով Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև շփումները շարունակվում են ոչ ֆորմալ և գաղտնի պայմաններում. ԼավրովՄեկ տարվա ընթացքում մինուս 5.1 միլիարդ դոլար, 14.5 միլիարդ դոլար պարտք, 74% վերաարտահանում. Հայաստանի աղետի թվաականըԻրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի զինվшծ ագրեuիայի ընթացքում Իրանում զnhվել է ավելի քան 3,000 մարդ. իրանցի պաշտոնյաՓոփոխությու´ն` միայն Հայաստանի հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հետ․ Տիգրան ԱբրահամյանՄիասնության հանրահավաք Ազատության հրապարակում․ Գառնիկ ԴավթյանՊատերազմի ելքը և Հայաստանի հարավային դարպասը. Էկզիստենցիալ վտանգներ և շանսեր. Էդմոն ՄարուքյանԻսրայելի ինքնապաշտպանnւթյան իրավունքը չի արդարացնում Լիբանանում նման մաuշտաբային ավերածnւթյnւնները․ ԿալլասԿոտրում ենք ՔՊ-ականների սուտ միֆերը․ Գոհար ՂումաշյանԱնվտանգության փոփոխություն՝ իրական, երկարաժամկետ խաղաղություն` ուժի և դիվանագիտության միջոցով․ «Ուժեղ Հայաստան»Եթե կա մի թիմ, որն ունակ է հաղթել «Ատլետիկոյին» հենց Մադրիդում, ապա դա «Բարսելոնան» է․ ԱրաուխոՊետական պարտքի սպասարկումը չպետք է լինի այսքան թանկ և անարդյունավետ․ Ավետիք ՉալաբյանՀայաստան–Իրան․ ռազմավարական գործընկերություն՝ որպես տարածաշրջանային կայունության գործոն (տեսանյութ)Միասնության հանրահավաք․ շտկենք թիկունքներս՝ միասնաբար ու համերաշխորեն․ Գոհար ՄելոյանՌԴ նախագահի հետ հանդիպումը ծրագրում ենք նաև հունիսի 2-րդ կեսին, ՀՀ-ՌԴ հարաբերությունները գտնվում են կառուցողական տրանսֆորմացիայի փուլում․ ՓաշինյանՄիասնության ու փոփոխությունների հանրահավաք․ ապրիլի 11֊ին,ժամը 17.00,Ազատության հրապարակ․ Մամիկոն ԱսլանյանԱկնհայտ է որ սա վախի դրսևորում է․ Ալեն ՂևոնդյանՇղթայական ավտովթար՝ Երևանում. բախվել են թիվ 14 երթուղին սպասարկող ավտոբուսը, «Toyota»-ն, «BMW»-ն և «Ford»-ըԳալու՞ ես, թե՞ թույլ ես տալու, որ քո ապագան շարունակի որոշել այն մարդը, որի համար ընդամենը «թվաբանություն» էր մեր տղաների կյանքը. Մարիաննա ՂահրամանյանԱպրիլի 11-ին ժամը 17:00,Վայրը` Ազատության հրապարակ․ միասնության հանրահավաք․ Արեգա Հովսեփյան«Համահայկական ճակատ» կուսակցությունը հայտարարություն է տարածելՀռոմի պապ Լևոն XIV-ի սիրելի բեյսբոլի թիմը երկրպագուներին նվիրում է «պապական» «White Sox» գլխարկներ «Բեզռազմեր» չեն փողոցները, բայց հույս կա՞, որ մի բան կարողանանք անենք այս խցանումների հարցում. Փաշինյանը՝ Ավինյանին«Ընկերոջը» շտապ գումար է հարկավոր․ IDBank-ը զգուշացնում է սոցիալական ցանցերում վստահության շահագործման մասինԲոլորս միասին, ապրիլի 11-ին, ժամը 17:00-ին, Ազատության հրապարակում. Լիաննա Գասպարյան«Առաջարկ Հայաստանին» ծրագրի և թիմի շնորհանդեսԱպրիլի 11-ին՝ ժամը 17:00-ին, բոլորս հավաքվում ենք Ազատության հրապարակում․ մեծ փոփոխություն՝ Սամվել Կարապետյանի հետ․ Շիրազ ՄանուկյանՓիթի և Ջոլիի 19-ամյա դուստրը նկարահանվել է հարավկորեացի երգչի տեսահոլովակում Բոլորս միասին ասում ենք՝ STOP Փաշինյան. ապրիլի 11-ին, ժամը 17:00-ին, Ազատության հրապարակում. Ալիկ ԱլեքսանյանՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումը կարող է կայանալ ԱՄՆ-ում կամ Մերձավոր Արևելքում․ ԶելենսկիԴԵՄՈԿՐԱՏԻԱ ՕՐԵՆՔ ԿԱՐԳԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ Կուսակցության շտաբի պետի հայտարարությունըՀրադադшրի ռեժիմը պետք է տարածվի նաև Լիբանանի վրա․ Մակրոն «Ռուսաստանը ձեզ հետ է»՝ այն օգնությունը, որին նրանք սպասում են«Իրական Հայաստանի» գաղափարախոսություն․ պետականության ամրապնդո՞ւմ, թե՞ ազգային ինքնության սահմանափակում․ «Փաստ»ԱՄՆ ԶՈՒ-ն կմնա Իրանի սահմանների մոտ մինչև համաձայնագրի պայմանների կատարումը․ Թրամփ«Հայաստանի վարչապետի անմիջական ցուցումով իշխանությունները օրեցօր անպարկեշտ նախաձեռնություններով շարունակում են հանիրավի արշավը Հայ Առաքելական եկեղեցու դեմ». Եզրաս սրբազանի կոչը«ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՃԱԿԱՏ» կուսակցությունը, միասնական ճակատով ԴՕԿ կուսակցության հետ մուտք է գործում համապետական ընտրապայքարԱպրիլի 11-ին`ժամը 17:00-ին, արի՛ Ազատության հրապարակ՝ քո ձայնը բարձրացնելու և փոփոխություն պահանջելու. Լենա ՄաթևոսյանԵրաժշտությունը, որ միավորում է աշխարհը․«Հայ վիրտուոզներ» ակադեմիա-փառատոնի եզրափակիչ համերգը Մեր երկրին փոփոխություն է պետք, միայն փոփոխությունը կփրկի մեր երկիրը անկումից. Նարեկ Կարապետյան «Ապրող հնչյունները՝ ծնված Արցախում»․ արցախցի պատանի երաժիշտները համերգաշարով հանդես կգան Հայաստանի մարզերումՀայաստանի և Թուրքիայի տնտեսությունները մրցակցային տնտեսություններ են, ոչ թե փոխլրացնող. Ռ. Քոչարյան ԶՊՄԿ-ն՝ հեղինակավոր @doingdigitalforum 2026-ի մասնակից ու արդյունաբերական փոխակերպման գործընկերՉի կարող երկրի արտաքին քաղաքականությունը հակառակվի երկրի տնտեսական շահերին. Քոչարյան Ֆասթ Բանկի Visa ԱկնՔարտերով մեկնարկել է գարնանային մեծ խաղարկություն
Ամենադիտված