Կոտայքում բախվել են «Toyota»-ն ու «LADA»-ն. վարորդներից մեկը եղել է ոչ սթափ
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ մայիսի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 01:30-ի սահմաններում Բալահովիտ-Աբովյան ավտոճանապարհի Աբովյան քաղաքի վարչական տարածքում բախվել են Արագածոտնի մարզի բնակիչ 30-ամյա Նորիկ Խաչատրյանի վարած «LADA» մակնիշի և Կոտայքի մարզի բնակիչ 51-ամյա Գևորգ Մառանջյանի վարած «Toyota» մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն:
Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, «LADA»-ի վարորդը եղել է ոչ սթափ:
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/arm24live